Նորություններ

Ազգայնականության հերթական հաղթանակը Եվրոպայում

26 / 09 / 2022

Սեպեմբերի 25-ին Իտալիայում կայացան խորհրդարանական ընտրություններ։ Նախնական արդյունքներով ազգայնական, պահպանողական հայացնքերով աչքի ընկնող «Իտալիայի Եղբայրներ» աջակողմյան կուսակցությունը հաղթանակ է տանում։ Կուսակցությունը մասնակցում էր ընտրություններին Մատեո Սալվինի «Լիգա» և Սիլվիո Բեռլուսկոնիի «Առաջ Իտալիա» կուսակցությունների հետ դաշինքով, և նախնական արդյունքներով դաշինքը 44 տոկոս ձայներով վստահ մեծամասնություն է ստանալու խորհրդարանում՝ ապահովելով Ջորջա Մելոնիի՝ Իտալիայի վարչապետի պաշտոնը։ «Դեմորկատական» կուսակցությունը՝ չկարողանալով ձևավորել ձախական ուժերի կուռ դաշինք, նախնական արդյունքներով հավաքել է ձայների մոտ 20 տոկոսը։

Մելոնիի քաղաքական հայացքները շատ ավելի մոտ են Հունգարիայի երկարամյա ղեկավար Վիկտոր Օրբանի հայացնքերին, որը շտապել է առաջինը շնորհավորել նրան հաղթանակի կապակցությամբ։ Մելոնին աչքի է ընկել փախստականների հանդեպ կոշտ դիրքորոշմամբ, ԼԳԲՏ համայնքի հանդեպ անհանդուրժողական կոչերով և եվրոսկեպտիցիզմով։ Բոլորովին վերջերս իր ելույթներից մեկում նա ասել է. «այո՛ բնական ընտանիքին, ո՛չ ԼԳԲՏ լոբբիին։ Ո՛չ իսլամիստական բռնությանը, այո՛ սահմանների անվտանգությանը, ո՛չ զանգվածային միգրացիային։ Ո՛չ ուռճացված միջազգային ֆինանսներին, ո՛չ Բրյուսելի բյուրոկրատներին»։

Եվ եթե Հունգարիայում նման հայացքների տեր ղեկավար ունենալը Եվրոպայի համար քիչ թե շատ տանելի խնդիր էր, ապա Եվրոպայի մեծությամբ երրորդ տնեսությունն ունեցող Իտալիայի դեպքում սա կարող է շատ ավելի լուրջ մարտահրավերներ ստեղծել եվրոընտանիքի համար։

Ռազմականացմանը զուգընթաց, ազգայնական տրամադրությունների աճը ևս մեկ հետաքրքիր միտում է Եվրոպայում: Ձևավորովում է հստակ գիտակցում, որ առկա խնդիրների և եվրոպական մայրցամաքի առջև ծառացող խնդիրների և սպառնալիքների դեմ պայքարում արդյունավետ է հենց այս գործիքակազմը: Նմանատիպ գաղափարներն այժմ լայնորեն աջակցություն են գտնում եվրոպական հանրության շրջանակներում, և այս ամենը սպառնալիք է ԵՄ ամբողջականությանը և խարխլում է, այսպես կոչված, եվրոպական ընտանիքի հիմնասյուները:

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *