Աշխարհում, Նորություններ

Որո՞նք են Գազայի յոթ սահմանային անցակետերը

07 / 10 / 2023

Պաղեստինցիները մտել են Գազայի հատվածի հյուսիսային Էրեզ կամ Բեյթ Հանուն այն բանից հետո, երբ իսրայելական բանակը հայտարարեց, որ կորցրել է վերահսկողությունը դրա վրա:

Ներկայացնում ենք կարևորը՝ պաշարված անկլավի և արտաքին աշխարհի միջև կապ ստեղծող (կամ չստեղծող) անցակետերի մասին

Ռաֆահի անցակետ. այն Եգիպտոսի և Գազայի միջև անցնող միակ ճանապարհն է և, հետևաբար, ծառայում է որպես կենսական կապ Գազայի և մնացյալ արաբական աշխարհի միջև:

  • Բեյթ Հանուն (Էրեզ) անցակետ. Այն գտնվում է Գազայի հատվածի հյուսիսում և գտնվում է Իսրայելի ամբողջական վերահսկողության ներքո: Դա միակ սահմանային անցակետն է, որը Գազայի պաղեստինցիներին թույլ է տալիս ճանապարհորդել գրավյալ Արևմտյան ափ՝ առանց Եգիպտոսի կամ Հորդանանի միջով անցնելու և վերահսկվում է իսրայելական բանակի կողմից:
  • Կարեմ Աբու Սալեմ (Քերեմ Շալոմ) անցակետ. Այն գտնվում է Եգիպտոսի, Գազայի և Իսրայելի միջև սահմանների միացման կետի մոտ և երբեմն գործում է որպես այլընտրանք Ռաֆահի անցակետին:
  • Ալ-Մունտար (Կառնի) անցակետ. Այն գտնվում է Գազայի հյուսիս-արևելյան ծայրում և օգտագործվում էր Գազայի և Իսրայելի միջև ապրանքներ տեղափոխելու համար, ինչպես նաև իսրայելցի վերաբնակիչների համար Գազայի բնակավայրեր մուտք գործելու համար մինչև 2005թ. Իսրայելի դուրսբերումը Գազայից:
  • Ալ-Աուդա (Սուֆա) անցակետ. Այն գտնվում է արևելյան Ռաֆահում, Գազայի ամենափոքր անցումներից մեկն էր և նախկինում եղել է շինանյութերի տարանցման կետ: Իսրայելի կողմից այն փակվել է 2008 թվականին։’
  • Ալ-Շուջայահ (Նահալ Օուզ) անցակետ. Այն նախատեսված էր Գազա ստորգետնյա խողովակների միջոցով վառելիքի, օրինակ՝ գազի, բենզինի և արդյունաբերական դիզելային վառելիքի փոխադրելու համար: Անցումը փակվել է Իսրայելի կողմից 2010 թվականին:
  • Ալ-Կարարա (Քիսուֆիմ) անցակետ. Այն գտնվում է Խան Յունիսից և Դեյր ալ-Բալահից արևելք: Այն փակվել է 2005 թվականին Գազայից Իսրայելի դուրսբերումից հետո և այժմ հիմնականում օգտագործվում է Իսրայելի ռազմական գործողությունների համար:

Related Posts