Նորություններ

Արևմուտքը վիրավորում է 2 մլրդ մուսուլմանների սրբությունները

17 / 02 / 2023

Չինաստան եռօրյա այցի ընթացքում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին այցելել է Պեկինի ամենահին մզկիթներից մեկը՝ Դոնգսի մզկիթ՝ կառուցված 1346 թ․-ին, և մասնակցել երեկոյան աղոթքին։ Այնուհետև Ռաիսին ելույթ է ունեցել Չինաստանի մուսուլմանների առջև։

Ռաիսին Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ ԱՄՆ-ի և արևմտյան գերիշխանության համակարգի թշնամանքի պատճառ է համարել Իրանի ձգտումը անկախության և հավելել. «Չնայած Միացյալ Նահանգների թշնամանքին, այսօր Իսլամական Հանրապետությունը կարողացել է շարունակել իր շարժումը առաջընթացի և զարգացման ճանապարհով ավելի ուժեղ, քան նախկինում էր»։

Նշելով, որ արևմտյան գերիշխանական համակարգը ձախողվել է իրանական ազգի դեմ իր բոլոր դավադրություններում, նախագահը պարզաբանել է. «ԻԻՀ-ը տարածաշրջանի մարդկանց անվտանգության երաշխավորն էր, սակայն Ամերիկան ձգտում էր խաթարել անվտանգության մթնոլորտը՝ ստեղծելով թաքֆիրական խմբավորումներ»։

Անդրադառնալով եվրոպական երկրներում սուրբ արժեքների վիրավորմանը`նախագահը նշել է. «Արևմուտքը վիրավորում է մոտ 2 միլիարդ մուսուլմանների սրբությունները՝ հանուն խոսքի ազատության, ինչը վիրավորանք է՝ ուղղված ողջ մարդկությանը և խոսքի ազատության դեմ քայլ, սակայն մենք վստահ ենք, որ այդ դավադրությունները ոչ մի տեղ չեն տանի, և գերիշխանության համակարգը տեղ չի ունենա աշխարհի ապագայում»։

Խորհրդանշական է, որ Ռաիսին հայտարարում է Արևմուտքի կողմից մուսուլմանների սրբությունների վիրավորման մասին չինացի մուսուլմանների առջև՝ կանգնած չինական հնագույն մզկիթում։ Նշենք, որ իր պանթյուրքական նկրտումների և տարածքային հավակնությունների համատեքստում Թուրքիան պարբերաբար հայտարարում է Չինաստանում, մասնավորապես՝ ույղուրներով բնակեցված Սինցզյան շրջանում մուսուլմանների իրավունքների ոտնահարման ու ճնշման մասին։

 

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *