Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը հայտնում է, որ հունիսի 7-ին Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Քաշաթաղի շրջանի Բարդութաղ գյուղի մոտակայքում փոխհրաձգություն է տեղի ունեցել ադրբեջանցի սահմանապահների և իրանցի մաքսանենգների միջև[1]։ Ըստ հաղորդագրության՝ հունիսի 7-ին՝ ժ․ 22։15-ին, երկու անհայտ անձ խախտել են Իրանի Իսլամական Հանրապետության ու Արցախի Հանրապետության սահմանը Քաշաթաղի Բարդութաղ գյուղի մոտ ապօրինի տեղակայված ադրբեջանական անցակետի տարածքում։ Վերջինս գտնվում է ադրբեջանական օկուպացիան «Հորադիզ» սահմանապահ ջոկատի ծառայության գոտում։ Իրանցիներից մեկը բերման է ենթարկվել, մյուսը հետ է փախել Իրան՝ օգտվելով մթությունից և տարածքի խիտ անտառից ու թփերից։
[1] https://dsx.gov.az/xeber/1265