Նորություններ

Իրանի համար անընդունելի են Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները

27 / 06 / 2022

Հունիսի 26-ին «Farsnews» թերթին տված հարցազրույցում միջազգային գծով Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհդական Ալի Աքբար Վելայաթին, խոսելով իսլամական երկրների` Իսրայելի հետ ունեցած առնչության մասին, նշել է, որ Իսրայելի հետ հարաբերությունների կառուցումը նշանակում է հեռացում Իրանից։

«Մենք ունենք լավ հարաբերություններ Կենտրոնական Ասիայի երկրների հետ, բայց միևնույն ժամանակ պատահում են դեպքեր, որոնք խախտում են այս լավ հարաբերությունները։Օրինակ՝ Ադրբեջանի Հանրապետությունը, չնայած մեզ հետ ունեցած լավ հարաբերություններին, մտերմացել է Իսրայելի հետ և նույնիսկ բազա է տրամադրել այդ ռեժիմին։Դա մեզ համար ազգային անվտանգության հարց է»։

Ա․ Վելայաթին հիշեցրել է նաև Իսրայելի հետ համագործակցության հարցով Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի երկդիմի քաղաքականության մասին․ «Երբ ես էի արտաքին գործերի նախարարմի անգամ հարցրի նրան, թե ինչու են հարաբերություններ կառուցում Իսրայելի հետ, որն իսլամի թշնամին է։ Պարոն Ալիևը պատասխան չուներ»։ Ա․ Վելայաթին նշել է, որ իրենց համար նման քաղաքականությունն անընդունելի է, քանզի իսլամական երկրները չպետք է ունենան հարաբերություններ Իսրայելի հետ։

«Մեզ և Ադրբեջանին մտերմացնող գործոնն ընդհանուր կրոնն է, պատմությունը, մշակույթն ու լեզուն։ Մեր միջև կան շատ ընդհանրություններ, բայց ամենակարևորը հարևանությունն է։ Մեր և նրանց ճամփաբաժանը սիոնիստների (Իսրայել պետությանխմբ․) վերաբերյալ ունեցած հայացքներն են։ Մենք ուզում ենք աշխարհ առանց սիոնիստների, իսկ նրանք կառուցում են հարաբերություններ սիոնիստների հետ։Մենք բազմիցս ենք արտահայտել մեր անհամաձայնությունը նրանց հետ»։

Հիշեցնենք, որ Իսրայելի` Ադրբեջանում օրեցօր աճող ազդեցությանն անդրադարձ է կատարվել բազմիցս։ Մասնավորապես՝ խոսվել է այն մասին, որ իսրայելական հետախուզությունը ներթափանցել է Իրանի սահմանամերձ գոտիներ` «խելացի գյուղերի» կառուցման պատրվակի ներքո։ Հայտնի է, որ տարիներ շարունակ Իսրայելը ոչ միայն առաջավոր զինատեսակներ է մատակարարել Ադրբեջանին, այլև զբաղվել է վերջինիս բանակի վերապատրաստմամբ։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *