Հուլիսի 7-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Այցի նպատակն է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխադարձ հարաբերությունների և տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ առանցքային քննարկումներ վարելը։
Իրանի բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու կարևորությունը ներտարածաշրջանային համագործակցության միջոցով` ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է յուրաքանչյուր քայլի, որ կփոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը:
Նա հավելել է, որ Իրանի սկզբունքային կենտրոնացած է տարածաշրջանային և հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնման վրա՝ նշելով, որ իր այցը Հայաստան տեղի է ունենում հենց այդ քաղաքականության շրջանակներում:
Այդ ենթատեքստում Շամխանին նկատեց, որ այնուամենայնիվ Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը չի համապատասխանում երկու երկրների իրական հնարավորություններին՝ կոչ անելով ակտիվացնել այս ներուժը։
Հայաստանի Անվտանգության խորհրդի դե-ֆակտո քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Թեհրանը, ինչպես նախկինում, պատրաստ է օգտագործել իր կարողություններն ու ներուժը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը նպաստելու համար։
Սակայն միևնույն ժամանակ մատնանշելով Իրանի և հայ ժողովուրդների միջև խորը արմատներ գցած կապերը` անկախ տարածաշրջանային և միջազգային ծանր պայմաններից, Շամխանին ավելացրել է, որ ոչ մի սահմանափակում չպետք է խանգարի երկու երկրներին ընդլայնել հարաբերությունները: