Ինֆոգրաֆիկա

Արցախի կարգավիճակն՝ ըստ սոցհարցումների

04 / 06 / 2022

Մեծ տարբերակը տեսնելու համար՝ սեղմե՛ք նկարին։

 

Ներկայացնում ենք ձեզ Gallup International-ի հայաստանյան գրասենյակի և «Բրեվիս» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի 2019-2022թթ.-ին անցկացված հարցումների մեր ձեռքին առկա տվյալներն Արցախի կարգավիճակին վերաբերող թեմայով։ Սրանք այն կարևոր փաստական տվյալներն են, որ ցույց են տալիս հասարակական իրականտրամադրությունները, որոնք որևէ կապ չունեն դե-ֆակտո իշխանությունների հովանավորությամբ ակտիվորեն շրջանառվող և «հողերը տանք, հանգիստ ապրենք» տխրահռչակ իմաստին հանգող թեզերի հետ։ Այսպես, քանակական տվյալները փաստում են առնվազն երեք կարևորագույն դրույթ՝

  1.  Հայաստանի բնակչությունը մշտապես դեմ է եղել Արցախը Ադրբեջանի կազմում թողնող ցանկացած լուծման։ Եվ այս տրամաբանությունը գերիշխող է եղել թե՛ պատերազմից առաջ, թե՛ պատերազմից հետո։
  2. «Խաղաղության դարաշրջանի» տրամաբանությամբ առաջնորդվող բանակցային փուլի մեկնարկից ի վեր՝ հայ հասարակության շրջանում սկսվել է ակտիվ ադրբեջանական քարոզչություն։ Վերջինս էլ նպաստել է Ադրբեջանի նկատմամբ «ոչ թշնամաբար» տրամադրված անձանց աճին (0,1%-ից 4,4%-ի)։ Այս տրամաբանություններն են կազմում Արցախն Ադրբեջանի կազմ հանձնելու սոցիալական հենարանը։
  3. ՀՀ բնակչության ճնշող մեծամասնությունը, այն է՝ 90%-ից ավելին, դեմ է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելուն, հետևաբար` հասարակական պահանջին դեմ այս օրակարգի շուրջ  բանակցություններ վարելը հակասում է իշխանության լեգիտիմության հասկացության ոգուն։ Ավելին՝ այն հակասում է Հայաստանի Հանրապետության ներպետական օրենքին։ Հիշեցնենք, որ ՀՀ ԳԽ-ի` 1992թ. հուլիսի 8-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ցակացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում[1]։

Այսպիսով, Արցախն Ադրբեջանի կազմ հանձնելու օրակարգը ենթակա չէ քննարկման և առհասարակ չի կարող լինել բանակցությունների առարկա։

[1] ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին», Հ. Ն-0663-1, 08.07.1992 թ․, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=3278 (հղվել է 06.06.2022 թ․)։

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published.