Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսում կայացել են «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան․ իրավական ասպեկտներ» թեմայով լսումներ։ Հիշեցնենք, որ «Արևմտյան Ադրբեջան» արհեստածին եզրույթի տակ թշնամի պետությունը նկատի ունի ՀՀ ներկայիս ողջ սուվերեն տարածքը։
Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնք» պսևդո-կազմակերպության նախագահ Ազիզ Ալաքբարլին հայտարարել է․ «1987-1991 թվականների տեղահանության ժամանակ ադրբեջանցիներին արտաքսել են մոտ 300 բնակավայրերից։ Ընդհանուր առմամբ, տեղահանությունների ընթացքում Հայաստանը 2,5 մլրդ դոլարի նյութական վնաս է հասցրել մասնավոր տնտեսություններին, իսկ հանրային տնտեսություններին՝ 17,5 մլրդ դոլարի»:
Նա նշել է, որ աշխատանքները տարվում են գլխավոր դատախազության մակարդակով։
«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ Արևմտյան Ադրբեջանի համայնքը շարունակելու է պայքարը այնքան ժամանակ, քանի դեռ մեր բոլոր հայրենակիցները չեն վերադարձել իրենց պատմական հայրենիք»-ասել է Ալաքբարլին:
Նշենք, որ ավելի կազմակերպությունը հայտնել էր, որ կազմել է ցուցակ 100.000 այն ադրբեջանցիների անուններով, ովքեր պետք է «վերադառնան» Հայաստան։
Թուրքիան աջակցում է Ադբեջանին
«Արևմտյան Ադրբեջանից» իբրև թե ադրբեջանցիների արտաքսման կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր:
«Միևնույն ժամանակ, համապատասխան միջնորդություն է ուղարկվել Թուրքիայի Հանրապետություն՝ արխիվային փաստաթղթերի հայտնաբերման և վերականգնման և այլ միջոցներով իրավաբանական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ»,-հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալը։
«Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ոչ այլ ինչ է, քան պետականորեն մշակված ծրագիր՝ ժողովրդագրական պատկերը փոխելու միջոցով Հայաստանի սողացող նվաճման։ Ադրբեջանը ակտիվորեն աշխատում է նախ՝ իր հավակնությունների համար «գիտական» և իրավական հիմք ապահովելու և ապա՝ դրանք միջազգային հարթակ դուրս բերելու համար։ Կասկած չկա, որ թշնամին ամեն կերպ փորձելու է այս հարցին իրավական ամրագրում տալ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» միջոցով։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունների մնալու պարագայում Ադրբեջանը Հայաստանից նվազագույնը պահանջելու է․
1․ Առնվազն 100.000 ադրբեջանցիների բնակեցում շուրջ 300 հայկական բնակավայրերում
2․ 20 մլրդ դոլարի փոխհատուցում
3․ Քրեական պատասխանատվություն ադրբեջանցիների «տեղահանության» համար պատասխանատու հռչակված անձանց համար