ԹԱՐՄԱՑՈՒՄ
Մերժվել է Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը: Միջնորդությունը մերժելու որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը։ Գ. Խաչատուրովը ազատ կարձակվի դատարանի դահլիճից:
ՀՀ դե-ֆակտո հանցավոր վարչակազմի պատվերով ձերբակալվել է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը:
Փետրվարի 20-ին գեներալ Գրիգորի Խաչատուրովին ձերբակալել է ԱԱԾ քննչական դեպարտամենտը` դատարան ներկայացնելու համար: Վերջինս մեղադրվում է «պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար»։
Բանակը քանդելու և գլխատելու հետևողական քայլերի ճանապարհին տրամաբանական է դե-ֆակտո իշխանությունների կողմից Տավուշյան հաղթական մարտերի խորհրդանիշ գեներալ Խաչատուրովի մեկուսացումը։ Թերևս, Խաչատուրովի կերպարը խանգարում էր դե-ֆակտո իշխանություններին հասարակությանը ՀՀ բանակի անզորության ու սպայական կազմի դավաճանությունների վերաբերյալ թշնամական թեզերի ներարկման ճանապարհին։
2018 թվականից ի վեր Գրիգորի Խաչատուրովը և հայրը՝ գեներալ-գնդապես Յուրի Խաչատուրովը, իրենց քաղաքական դիրքորոշումը հստակ արտահայտել են երկրում ստեղծված իրավիճակի, Զինված ուժերում առկա տարբեր գործընթացների, բանակը նպատակադրված կազմաքանդելու, 44-օրյա պատերազմի պարտության և դե-ֆակտո վարչապետի դավաճանական գործողությունների վերաբերյալ։
Նշենք նաև, որ Դիմադրության շարժման ընթացքում քաղաքական դրդապատճաներով ձերբակալվել, ապա կալանավորվել էր Յուրի Խաչատուրովի կրտսեր որդին` Իգոր Խաչատուրովը։