Գուրգեն Յանիկյանը ծնվել է 1895 թվականի դեկտեմբերի 24-ին, հայոց պատմության ամենաարյունալի և ճակատագրական ժամանակաշրջանում, երբ նրա ողջ ընտանիքը, ինչպես իր ժողովրդի մեծ մասը, զոհ գնաց հայերի դեմ իրականացված զանգվածային վայրագություններին, որոնք իրականացվել էին Օսմանյան կայսրության կողմից։ Գուրգեն Յանիկյանը հրաշքով է փրկվել:
Առաջին անգամ նա մահվան ճիրաններում էր մանկության տարիներին, երբ մայրը ամուր փակել էր նրա բերանը, որպեսզի նրա լացի ձայնը թուրք զինվորներին չմտանի ընտանիքի թաքստոցը։ 20-րդ դարի սկիզբն էր՝ սուլթան Աբդուլ Համիդ II-ի վարչակարգի հոգեվարքի տարիները, երբ վերջինս, փորձելով պահել իր իշխանությունը և Օսմանյան կայսրության ամբողջականությունը, զայրույթի ողջ հոսքն ուղղեց դեպի քրիստոնյա փոքրամասնությունները։ Երկրորդ անգամ նա մահից մազապուրծ եղավ, երբ ընտանիքը Կարինից ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող Կարս էր փախչում, իսկ նա այդ ճանապարհին սահնակից ընկավ և մի ամբողջ օր մնաց ձնակույտի մեջ: Բայց նույնիսկ այդ ժամանակ նրան հաջողվեց ողջ մնալ։
Բայց փորձությունները, որոնք Յանիկյանին պատուհասեցին մանկության տարիներին, խամրում ենայն ամենի համեմատ, ինչ նա ստիպված էր վերապրել հետագայում: Նա թաքստոցից հետևում էր, թե ինչպես է թուրքի շեղբը ականջից ականջ կտրում եղբոր՝ Հակոբի կոկորդը։ Տեսածի սարսափիցԳուրգենը քիչ էր մնում գոռար, բայց մայրը ափով փակել էր բերանը, որ նա ևս դաժան սպանությանզոհ չդառնա։
Յանիկյանը հետագայում հնարավորություն ստացավ ուսանելու Եվրոպայում, իսկ հետո Էջմիածնիհոգևոր ճեմարանում։ Հետագայում նա ընտրում է աշխարհիկ կրթությունը ինժեներիմասնագիտությամբ և գիտական կարիերան: Ընդունվում է Մոսկվայի պետական համալսարան։Յանիկյանը ակտիվորեն մասնակցում է Ցարական Ռուսաստանի մայրաքաղաքի մշակութայինկյանքին … մինչև օրհասական 1915 թվականը։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելունպես ռուսական թերթերի գլխագրերում ավելի ու ավելի շատ տեղեկություններ սկսեցին հայտնվելԹուրքիայում հայ մտավորականության ձերբակալությունների, ապա հայ բնակչությանզանգվածային ջարդերի մասին։ Թվում էր, թե սուլթան Աբդուլ Համիդ II-ի ռեժիմը տապալվել է «առաջադեմ» երիտթուրքերի կողմից, և այժմ ամեն ինչ պետք է այլ կերպ լիներ։ Ամեն ինչ, իրոք, այլ կերպ էր. սպանություններն ու հալածանքներն ավելի մեծ մասշտաբներ ստացան, և հայերն այժմ կոտորվում էին ամբողջ գյուղերով: Համաշխարհային լրատվամիջոցները շեփորեցին քրիստոնյա ժողովրդի ծրագրված բնաջնջումը։
Տասնիննամյա Յանիկյանը չկարողացավ անտարբեր մնալ. նա թողեց ուսումը, որպես ինժեներընդունվեց հայկական կամավորական ջոկատների շարքերը ռուսական բանակի կազմում ևռազմական արշավանքով մեկնեց Արևմտյան Հայաստան։
Արդեն 1929 թվականին Յանիկյանը հնարավորություն ստացավ տեղափոխվել Իրան։ Նրան հաջողվում է այնտեղ կառուցել ինժեների լավ կարիերա։ Շրջելով ամբողջ Մերձավոր Արևելքը՝ նա կանգ է առնում Դեր Զորի անապատում, որը 1915 թվականին գերեզման էր դարձել հազարավոր մարդկանց համար: Այնտեղ ինքն իրեն խոստանում է անել ամեն ինչ, որպեսզի ավազի մեջ թաղված այս ոսկորները մոռացության չմատնվեն։
1946 թ. Գուրգեն Յանիկյանը կնոջ հետ ժամանում է ԱՄՆ: Սկսվում է նրա կյանքի ու գործունեության մի նոր փուլ։ Ամերիկայում ապրելու տարիներին նա հանգում է այն եզրակացությանը, որ Հայոց ցեղասպանության մասին ամբողջ աշխարհին պատմելու լավագույն միջոցը լավ վավերագրական ֆիլմ նկարահանելն է, որը կպարունակեր վայրագությունների և դրանց համար պատասխանատու անձանց վերաբերյալ բոլոր մանրամասները: Սակայն ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև Սառը պատերազմը ստեղծեց երկբևեռ աշխարհ և նոր քաղաքական իրողություն, որտեղ Թուրքիան այժմ ընկալվում էր արևմտյան երկրների կողմից որպես խորհրդային հեգեմոնիայի պատվար: Հետևաբար, բոլոր հարցերն ու խնդիրները, որոնք կարող էին խաթարել Թուրքիայի հետ հարաբերությունները, վերացան։ Արևմտյան հանրության համար «Հայկական հարց»-ն այլևս գոյություն չուներ:
Այս իրողությունները խորապես վիրավորեցին Յանիկյանի զգացմունքները, և նա որոշեց ճակատագրական քայլի դիմել։ Պարսիկի անվան տակ հայտնվելով Թուրքիայի հյուպատոսությունում՝ Յանիկյանն առաջարկեց թուրքական կառավարությանը որպես ընծա տալ մի նկար, որը ժամանակին կախված է եղել սուլթան Աբդուլ Համիդի ննջարանում։ Նրանից լուսանկար խնդրեցին, իսկ ավելի ուշ վերադարձան դրական պատասխանով։ Ընծան դուր էր եկել թուրքերին և նրանք խնդրեցին փոխանցել այն:
22 հունվարի, 1973 թ.: Առավոտ: Յանիկյանը զբաղված էր իրերը հավաքելով։ Նա իր հետ պատրաստվում էր տանել միայն ամենաանհրաժեշտը՝ կնոջ հետ համատեղ լուսանկարը՝ արված Իրանում ապրելու տարիներին, իրեն հոգեհարազատ գրքերը և տարիների ընթացքում գրված աշխատությունները։ Նա գիտեր, որ չի վերադառնալու:
Գուրգենը գլխավոր հյուպատոսին և փոխհյուպատոսին հրավիրեց Սանտա Բարբարա Բիլթմոր հյուրանոց, փակեց սենյակի դուռը և ասաց, որ ինքը էրզրումցի հայ է։ Ապա նրանց մեղադրանք ներկայացնելով` լիցքավորեց ատրճանակը և արձակեց 12 կրակոց։ Ոստիկանություն անձամբ էր զանգել:
Յանիկյանի համոզմամբ, գրավոր պահանջների ժամանակն ավարտվել էր, և միակ բանը, որը կարող էր նպաստել արդարության վերականգնմանը, ուժի ցուցադրումն է: Նա նաև ասաց, որ կանի ամեն ինչ իր գործողությունները հրապարակայնացնելու համար: Դրան հաջորդեց ամբողջ աշխարհում թուրք պաշտոնյաների վրա հարձակումների ալիքը, որը երկար ժամանակ վախի մեջ էր պահում թուրք հասարակությանը: Յանիկյանն ամեն ինչ արեց, որպեսզի ձերբակալության, դատավարության ու հարցաքննությունների ժամանակ հնարավորություն ու հարթակ ունենա մանրամասն ու առաջին դեմքից պատմելու, թե իրականում ինչ է կատարվել հայերի հետ 1915թ.:
Արդյունքում, թուրք բարձրաստիճան պաշտոնյաների վրա հայերի զինված հարձակումները արթնացրեցին համաշխարհային լրատվամիջոցները խորը նինջից, իսկ Հայոց ցեղասպանության և հատուցման թեման երկար ժամանակ չէր հեռանում թերթերի առաջին էջերից։
Գուրգեն Յանիկյանը 10 տարի անցկացրել է անազատության մեջ և, լինելով մահամերձ, ազատ է արձակվել տնային կալանքի տակ։ Նա կյանքից հեռացավ 88 տարեկանում` 1984 թվականի մարտի 27-ին:
Հեղ.` Էլեոնորա Սարգսյան