Նորություններ

Թշնամին արգելել է Երևան-Բեյրութ-Երևան չվերթները

26 / 06 / 2022

Հունիսի 25-ին Թուրքիան արգելել է «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերությանը թռիչք իրականացնել դեպի Լիբանանի Հանրապետություն։ «Ֆլայուան Արմենիան» իրեն ներկայացնում է հայկական բյուջետային ավիաընկերություն, որ գործարկվել է Արցախյան երրորդ պատերազմում հայկական կողմի պարտությունից հետո։ Ըստ հավաստի տեղեկությունների՝ ընկերությունը փաստացի պատկանում է իշխանական պատգամավոր, Թուրքիայի կողմից Հայաստանի տնտեսական կլանման շահառու Խաչատուր Սուքիասյանին։

Հասկանալու համար, թե ինչու Խաչատուր Սուքիասյանի պրոթուրքական հայացքները չեն կանխել ավիաընկերության դեմ կիրառված այս արգելքը, պետք է ուշադրություն դարձնել, որ Թուրքիան արգելել է իր տարածքով Երևանից դեպի Բեյրութ և հակառակ ուղղությամբ չվերթները, բայց չի արգելել Երևանից դեպի Ստամբուլ և հակառակ, ինչպես նաև Երևան-Փարիզ-Երևան չվերթները։ Հաշվի առնելով, որ բեյրության չվերթի շահառուներն այս կամ այն կերպ սփյուռքահայերն են՝ սա կարող ենք համարել Թուրքիայի հերթական ցեղասպանական քայլն ուղղված քաղաքական հայության դեմ։ Ավիաընկերության հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին, ինչից կարելի է եզրակացնել, որ ո՛չ իրենք, ո՛չ դե-ֆակտո պետական մարմինները ոչինչ չեն ձեռնարկում։

Հիշեցնենք, որ «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ի 54 %-ը պատկանում է ՀՀ քաղաքացիների, որոնցից մեկը՝ Արմեն Սիրունյանը, Սուքիասյանների մերձավորներից է, ինչպես նաեւ ՆԳ նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի եղբայրը։ Վ․ Սիրադեղյանը և Սուքիասյանների ընտանիքը դեռևս 1990-ականներից կապված էին բարեկամական կապերով և ունեին համատեղ բիզնես հետաքրքրություններ։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published.