Նորություններ

Կասկածելի պայմաններում զոհվել է 15 զինծառայող

19 / 01 / 2023

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ դե-ֆակտո ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Հրդեհի կապակցությամբ պաշտոնից ազատվել է ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը։ Ըստ բաց աղբյուրներից ստացված տեղեկությունների՝ պաշտոնից կազատվեն նաև 2 -րդ բանակային կորպուսի շտաբի պետը, ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի թիկունքի և կապիտալ շինարարության ծառայության գծով տեղակալը:

Տարօրինակ է, թե ինչպե՞ս նման խոշոր թվով զինծառայողներ չեն կարողացել դուրս գալ այրվող կացարանից, դեպքն առավել շատ պայթյունի է նման։ Հատկապես, երբ պատահարը տեղի է ունեցել ինժեներասակրավորային վաշտի զինծառայողների հետ, ինչն ակնհայտորեն կցանկանար թշնամին՝ հաշվի առնելով Հայաստանի կողմից Ադրբեջանի սահմանամերձ տարածքները ականապատելու և «ականային տեռորի»  վերաբերյալ մշտական հայտարարությունները։ Սա ցավալի կորուստ է ՀՀ բանակի համար թե՛ քանակական, թե՛ որակական առումով, քանի որ ինժեներասակրավորային զորքերի պատրաստումը երկարատև գործընթաց է։

Ինչպես և ակնկալվում էր, որևէ մեկը չի ստանձնի կատարվածի պատասխանատվությունը, ուղղակի կլինեն պաշտոնից մի շարք ազատումներ, հերթական անգամ կարատավորվի բանակի հեղինակությունը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *