Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը արժանացել է հեղինակավոր IDFA փառատոնի «Լավագույն ֆիլմ» և FIPRESCI մրցանակների։
«Լավագույն ֆիլմ» մրցանակը տրվում է տարվա լավագույն դոկումենտալ ֆիլմին, իսկ FIPRESCI-ը՝ կինոքննադատների և կինոմամուլի մասնագիտական հեղինակավոր համաշխարհային ընկերակցության կողմից։
Ֆիլմում Շողակաթն իր ծնողների հետ փորձում է գտնել 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած եղբորը՝ Սողոմոնին։ 1489-ը Սողոմոնի մասունքներին տրված համարն է…
Ժյուրին ֆիլմին տրված մրցանակը մեկնաբանել է այսպես.
«Ֆիլմ, ծակող լույսի նման, որը տեսանելի է դարձնում վշտի թաքնված լայնարձակ ներքին լանշդաֆտը և ստեղծում շոշափելի ներկայություն անտանելի բացակայությունից: Կինոն որպես գոյատևման գործիք, մեզ բոլորիս թույլ է տալիս նայել այն ամենին, ինչը գերադասում ենք չտեսնել։ Եվ, ի վերջո, կինոյի անմոռանալի օրինակ՝ որպես սիրո ակտ»:
Ինքը՝ Շողակաթը «Ներկա ժամանակ» լրատվականին տված հարցազրույցում ասել է, որ ֆիլմը ստեղծել է իր եղբոր և բոլոր այն տղաների համար, ովքեր զոհվելեն։