Այսօր` օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին տեղի է ունեցել պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում: Ի սկզբանե դեպքի վայր է մեկնել դե-ֆակտո ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ[1]: Ավելի ուշ հայտնի է դարձել,որ ևս 15 մարտական հաշվարկ է մեկնել` (4 և 11) տարբեր ժամանակահատվածներում:
Այս պահի դրությամբ կա 1 զոհ և 34 տուժած: Պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, «Շենգավիթ», «Սուրբ Աստվածամայր» և «Էրեբունի» ԲԿ-ներ:
ԹԱՐՄԱՑՈՒՄ
Տուժածների թիվն այս պահին հասել է 45-ի:
Բժշկական հաստատություններ տեղափոխվածների թիվը հասել է 51-ի:
Տուժածների թիվը հասել է 57-ի, որորնցից 36-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության: «Սուրբ Աստվածամյր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում գտնվող երեխան տեղափոխվել է հիվանդասենյակ:
Փլատակներից դուրս է բերվել ևս մեկ քաղաքացու դի: Այս պահին կա 2 զոհ և 60 տուժած:
Այս պահին զոհերի ընդհանուր թիվը հասել է 6-ի: Բոլորի ինքնությունը պարզված է:
Զոհերի թիվն ավելացել է 1-ով: Այժմ ընդհանուր թիվը հասնում է 7-ի:
Առևտրի կենտրոնում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները: Զոհերի թիվը հասել է 15-ի:
Զոհերի թիվն այս պահին 16 է:
Հայտնաբերվերլ է ևս մեկ դի: Ունենք 17 զոհ այս պահին:
Ֆեյսբուքյան իր էջում դեպքի առնչությամբ գրառում է կատարել պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: Մասնավորապես, տանելով համեմատականներ 2020 թ.-ի օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզորագույն պայթյունի հետ, վերջինս նշել է. ««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը նկարագրված է անցյալ տարվա արածս այս գրառման մեջ… Երբ հաճախ ինձ հարցնում են` «լավ, էլ ի՞նչ վատ բան կարող է լինել էսքանից հետո», ես հաճախ եմ օրինակ բերում Սիրիան և Լիբանանը, որտեղ նույնիսկ տարրական անվտանգությունն այլևս երազանքի պես մի բան է, իսկ պետությունների վերականգնումը` գուցե նույնիսկ անհնար իրականություն… Քանի չկա պետություն, չկա ոչինչ[2]»:
[1] Պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում (թարմացված), http://mes.am/hy/accidents/item/2022/08/14/1335/ (հղվել է 14.08.2022 թ.):
[2] պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից, https://www.facebook.com/varujeans/posts/pfbid0EDsU87nc6ouskTfiCbuQoGev26euoYY8C4Ep3E79wzVJodyMbGiFw1eaHiCQWBUjl (հղվել է 14.08.2022 թ.):