Նորություններ

ԵՄ առաքելությունը պաշտպանելու է Ադրբեջանին

08 / 02 / 2023

Այսօր Ազգային ժողովում ՀՀ դե-ֆակտո վարչապետը հայտարարեց, որ մինչև Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը՝ Ադրբեջանը արևմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողությունները ընդդեմ Հայաստանի բացատրում էր նրանով, որ կոնկրետ ՀՀ դե-ֆակտո վարչապետը ավելի ու ավելի շատ Ռուսաստանի զորքեր է տեղակայում Հայաստան-Ադրբեջան սահմանին և պատրաստվում է հայ-ռուսական համատեղ ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ, իսկ Ադրբեջանն իր ագրեսիվ հարձակումներով պարզապես փորձում է շատ, թե քիչ հավասարակշռել իրավիճակը։

«Ընդ որում, արդեն ասել եմ, որ Արևմուտքում փորձ էր արվում Հայաստանը ներկայացնել որպես «Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության» մասնակից, իսկ Ռուսաստանում փորձ էր արվում ներկայացնել որպես արևմտյան դավադրության մասնակից։ Քանի որ Ռուսաստանի գործընկերները տեղում ունեին ներկայացուցիչներ և Արևմտյան մեր գործընկերները արդեն սկսել էին մեզ խեթ նայել, ասելով, թե դուք փաստորեն պատրաստվում եք ագրեսիվ գործողությունների, որովհետև այնտեղ ռուսական և հայկական զորքերի մեծ կուտակումներ կան, պատրաստվում եք հարձակվել Ադրբեջանի վրա, խեղճ ադրբեջանցիները ստիպված բարձունքներ են ուզում գրավել, ցանկանալով հավասարակշռել իրավիճակը։ Հասկանալով, որ շատ մեծ ռեսուրսներ են ծախսում դրա վրա, ասացինք՝ շատ լավ, եկեք դիտարկեք այդ ամեն ինչը իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ»,- ասել է դե-ֆակտո վարչապետն այսօր Ազգային ժողովում։

Պարզվում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է Հայաստան, որպեսզի դիտարկի, թե Հայաստանը ռուսական զորքերի հետ միասին պատրաստվու՞ մ է հարձակվել Ադրբեջանի վրա, թե՞՝ ոչ: Տևական ժամանակ է՝ դե-ֆակտո իշխանությունները ներքին լսարանին մատուցում են տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության ապահովման հարցում ԵՄ առաքելության մեծ դերակատարության մասին թեզը։ Դա մասամբ ճիշտ է, սակայն փաստորեն եկել են երաշխավորելու ոչ թե Հայաստանի անվտանգությունը, այլ պաշտպանելու Ադրբեջանին՝ հայ-ռուսական հարձակումից։ Սա նաև ևս մեկ անգամ հաստատում է այն համոզմունքը, որ նպատակը ոչ դե ադբեջանական, այլ ռուսական զորքերի շարժերի «մոնիթորինգն» է։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *