Նորություններ

Ադրբեջանը մենակ չէ

09 / 08 / 2022

Օգոստոսի 8-ին Անկարայում կայացել է Թուրքիայի դեսպանների 13-րդ կոնֆերանսը, որին Ադրբեջանից մասնակցել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Կոնֆերանսի բացման ժամանակ ելույթ ունենալով՝ Թուրքիայի արտոգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն նշել է«Ադրբեջանի՝ հայրենական պատերազմում տարած հաղթանակի ստեղծած hարմար պայմանները օգտագործում ենք տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը տևական դարձնելու համար։ Հայաստանի հետ փոխադարձ նշանակած մեր հատուկ ներկայացուցիչները շարունակում են բանակցությունները։ Իհարկե, այս գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացից և ամբողջ տարածաշրջանում մեր վերջնական նպատակը հանդիսացող կարգավորումից և համագործակցությունից առանձին չենք դիտարկում։․․․ Անշուշտ, այս գործընթացում Ադրբեջանի հետ մեր համերաշխությունը, էլ ավելի ամրապնդվելով, շարունակվելու է։ Բարեկամն էլ, թշնամին էլ թող իմանան, որ Ադրբեջանը երբեք մենակ չէ»։

Անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը՝  Մ․ Չավուշօղլուն մեղադրել է Հայաստանին և կոչ արել«Հայաստանին կրկին զգուշացնում ենք զերծ մնալ սադրանքներից»։

Հայ-թուրքական կարգավորման բանակցությունների մեկնարկից հետո Թուրքիայի պաշտոնական բոլոր հայտարարություններում կարմիր թելով անցնում է Ադրբեջանի հետ համաձայնեցված գործելու ու խորհրդակցելու մասին «հիշեցումը»։ Ըստ էության, սա նշանակում է, որ առանց նախապայմանների կարգավորման գործընթացն իրականում թուրք-ադրբեջանական պայմաններով է, իսկ Թուրքիան հստակ ակնարկում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում հնարավոր է միայն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման և վերջինիս տարածքային ամբողջականությունը ճանաչելու պարագայում։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *