Նորություններ

Զոհվածների ծնողներին բերման են ենթարկում

21 / 09 / 2022

 

Այսօր` սեպտեմբերի 21-ին դե-ֆակտո վարչապետն իր մանկլավիկների հետ հերթական խայտառակ այցը կատարեց Եռաբլուր:

Այս անգամ խայտառակությունը կայանում էր նրանում, որ զոհված զինծառայողների ծնողները, որոնք հավաքվել էին այնտեղ` արգելելու դե-ֆակտո խունտայի մուտքը Եռաբլուր, բռնի ձևով բերման ենթարկվեցին: Կարմիր բերետավորները հաշվի չառնելով ո՛չ սեռ, ո՛չ տարիք` ծնողների ոտք ու ձեռքից բռնած, քարշ էին տալիս վերջիններիս, ինչ է թե բացեն մուտքը դե-ֆակտո խունտայի համար:

Սա առաջին խայտառակ այցը չէր Եռաբլուր` դե-ֆակտո իշխանական խմբակի կողմից:

2022 թ.-ի հունվարի 28-ին դե-ֆակտո իշխանական խմբակն այցելել էր Եռաբլուր` իբրև թե հարգանքի տուրք մատուցելու հերոսների հիշատակին` բանակի օրվա առթիվ: Սակայն հարգանքի տուրքը սահուն կերպով վերափոխվեց լայն ժպիտների ու զվարճալի խոսակցությունների շքերթի նրանց իսկ կողմից: Վստահ ենք, որ հայտնի կադրերը` դե-ֆակտո իշխանական խմբակի ներկայացուցիչների մասնակցությամբ շատերն են հիշում:

Իսկ դրանից առաջ 2021 թ.-ի դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ դե-ֆակտո իշխանությունների կազմակերպած խայտառակ երթը դեպի Եռաբլուր, երբ դե-ֆակտո վարչապետին պաշտպանող ոստիկանների և թիկնապահների թիվը միայն հերիք էր, որ հավաքը բազմամարդ երևար: Այսպես, դե-ֆակտո խունտան մի կերպ հասավ Եռաբլուր, կրկին քաշքշուք սկսվեց տեղում հարազատների և ոստիկանական ուժերի միջև, դե-ֆակտո վարչապետը պղծեց շիրիմները` բառիս բուն իմաստով ոտատակ տալով դրանք, հերթական ներկայացումը բեմադրեց տեղում և համարեց իր առաքելությունը կատարված:

Դե-ֆակտո իշխանությունների այս անբարո վերաբերմունքը զոհվածների, գերիների և առհասարական պատերազմի մասնակիցների ու նրանց ընտանիքների նկատմամբ դարձել է աքսիոմի պես մի բան. բոլորս գիտենք, որ դա փաստ է և ապացուցման կարիք չկա: Սակայն դա չի մեղմում այն մարդկանց ցավը, որոնց զավակներն իրենց կյանքն են տվել հայրենիքի համար` այն հայրենիքի, որտեղ այսօր իրենց ընտանիքներն արժանանում են նման վերաբերմունքի:

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *