Ինֆոգրաֆիկա

Հյուսիսային Կորեան ճանաչել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը

13 / 07 / 2022

Հյուսիսային Կորեան (Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն) ճանաչել է Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը, այս մասին հայտարարել է հանրապետության ղեկավար Դ. Պուշիլինը: 

Հուլիսի 12-ին հայտնի դարձավ, որ Դոնեցկը սկսել է բանակցություններ վարել ԿԺԴՀ-ի հետ՝ նորանկախ հանրապետության անկախության ճանաչման շուրջ։ Այս մասին հայտնել էր այսպես կոչված Դոնեցկի արտաքին գործերի նախարար Նատալյա Նիկոնորովան:

Ուկրաինայից առանձնացած Դոնեցկյան Հանրապետության անկախությունը առաջինը ճանաչեց Ռուսաստանի Դաշնությունը 2022 թ. փետրվարի 21-ին՝ որակելով դա «վաղուց ուշացած որոշում»: Մի քանի օր անց Դոնեցկի անկախությունը ճանաչեցին այլ երկու՝ մասնակի ճանաչված հանրապետություններ՝ Աբխազիան և Հարավային Օսիան։ 2022 թվականի հունիսի վերջին Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչեց նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունը՝ հայտարարելով, որ «դա բոլոր ոլորտներում բարեկամական հարաբերություններ հաստատելու ընդհանուր կամքի և ցանկության մարմնացումն է»: Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Միկդադն ընդգծեց, որ Ռուսաստանի կողմից հանրապետությունների անկախության ճանաչումը «խաղաղության, միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և առողջ միջազգային հարաբերությունների պաշտպանությանն ուղղված քայլ է»։

Մերձդնեստրի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Նիկարագուան, Կուբան և Բելառուսը ոչ փաստաթղթային, այլ փաստացի (դե ֆակտո) աջակցում են Դոնեցկի Հանրապետության անկախությունը:

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *