Նորություններ

Արևմուտքը Հայաստանին պարտադրում է անվտանգության իր մոդելը

14 / 02 / 2023

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտում իրավիճակը, ցավոք, բնութագրվում է որպես բարդ և լարված։ Այս մասին փետրվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։

«Ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերների և սպառնալիքների հիմնական աղբյուրը արևմտյան որոշ վերնախավերի կործանարար գործունեությունն է՝ խարխլելու իրավիճակը Կազմակերպության շուրջ և նրա առանձին անդամ պետություններում:

․․․ Այս ֆոնին առանձին պետությունների փորձերը՝ ամրապնդելու սեփական դիրքերը Կովկասում, ստանալու հասանելիություն Կասպից ծովի ռեսուրսներին և ուղղակի մուտք գործելու Կենտրոնական Ասիա՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին կոնֆլիկտային բարձր պոտենցիալը, նպաստում են Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի ճգնաժամի սրմանը»,- ընդգծել է Անատոլի Սիդորովը։

Նրա խոսքով, ՀԱՊԿ պատասխանատվության գոտու կովկասյան տարածաշրջանում շարունակում է աճել կոնֆլիկտային ներուժը՝ առանձին պետությունների միջև տարածքային չլուծված խնդիրների պատճառով։

«Կայունացնող դերը իրականացնում է Ռուսաստանը։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը և Բրյուսելը, չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին, ունենալով հետկոնֆլիկտային կարգավորման իրենց տեսլականը, ձգտում են պարտադրել անվտանգության մոդելի իրենց ձևաչափը և չեզոքացնել կազմակերպության ջանքերն այս ուղղությամբ»,- ասել է Սիդորովը։

Նաև հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները Հայաստանի փոխարեն կանցկացվեն Ղրղզստանում: Հիշեցնենք, որ հունվարի 10-ին դե-ֆակտո վարչապետը հայտնեց, որ հրաժարվել են այդ զորվարժությունները Հայաստանում անցկացնելուց, քանի որ նպատակահարմար չեն համարում «ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում»։

Ինչ վերաբերում է տարածաշրջանում Արևմուտքի ապակայունացնող ջանքերին, ապա այդ ուժերի տարածաշրջան ներթափանցելուն ուղղակիորեն նպաստում են դե-ֆակտո իշխանությունները։ Վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հայտարարեց, որ ՀԱՊԿ առաքելությունը այս պահին էլ պատրաստ է  1-2 օրվա ընթացքում տեղակայվելու։ Սակայն դե-ֆակտո իշխանությունները նախընտրեցին արևմտյան, որևէ ռեալ լծակ չունեցող առաքելությունը՝ գրգռելով և՛ Ռուսաստանին, և՛ Ադրբեջանին, որը չի համաձայնել այդ առաքելության տեղակայմանը։ Ընդ որում, փորձելով արդարացնել այս քայլը, դե-ֆակտո վարչապետը հայտարարեց, թե իբր Ադրբեջանը միջազգային հարթակներում հայտարարում էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստվում են հարձակվել Ադրբեջանի վրա։ Ուստի, Հայաստանը հրավիրեց ԵՄ առաքելությանը՝ տեղում տեսնելու՝ դա այդպե՞ս է, թե՞՝ ոչ։

Սակայն այս ակնհայտորեն իրականության հետ աղերս չունեցող հայտարարությունը հերքվեց Ռուսաստանի կողմից։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց․

«Եթե   նման հայտարարություններով փորձ է արվում արդարացնել ԵՄ-ի տարածաշրջան ներքաշելը, ապա դժվար թե այդ փորձը կարելի է հաջող համարել։ ՌԴ խաղաղապահներն ապահովում են խաղաղություն Լեռնային Ղարաբաղում, մեր զինվորականները, սահմանապահներն աշխատում են Հայաստանի Հանրապետության տարածքում, այդ թվում նաև հայ-ադրբեջանական (դե-ֆակտո-խմբ.) սահմանին: Երբեք չեն լսել Բաքվի մտահոգություններն ու պահանջները այդ առիթով:

Ակնհայտ է, որ Բրյուսելը նպատակ ունի փոխել անվտանգության համակարգը, որը ձևավորվել է տարածաշրջանում, և դրա հիմնաքարը ռուս զինվորականների և սահմանապահների ներկայությունն է, ինչպես նաև Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին»։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *