Նորություններ

Չխուսափելով պատերազմից՝ կօգնենք հաստատել խաղաղություն. չինական մերձիշխանական Global Times

22 / 06 / 2022

Թայվանի հիմնահարցի շուրջ վերջին շրջանում Չինաստանի և ԱՄՆ միջև հարաբերություններում առկա է լարվածություն, որը դրսևորվում է նաև երկու կողմերի միջև սուր և սպառնալիքներով հռետորաբանության կիրառմամբ։ Այս թեմայով Չինաստանի Կոմունիստական կուսակցության հովանու ներքո գործող անգլալեզու «Global Times» պարբերականը հունիսի 11-ին հանդես է եկել խմբագրականով, որում անդրադարձ է կատարում չին-ամերիկյան հնարավոր առճակատմանն ու Թայվանի հիմնախնդրի լուծման տեսլականին։ Խմբագրականը վերնագրված է «Ցույց տալով դիրքորոշում, որ մենք չենք վարանի պատերազմել՝ կօգնենք հաստատել խաղաղություն Թայվանի նեղուցում»։

Հոդվածում նշված է, որ հունիսի 10-12-ին «Շանգրի Լայի երկխոսություն» (Shangri-La Dialogue) ամենամյա անվտանգային ֆորումի ընթացքում հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինի և Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենխիի հետ, որի ժամանակ չին պաշտոնյան վերահաստատել է Պեկինի վճռական դիրքորոշումը Թայվանի հարցում՝ ընդգծելով, որ եթե որևէ մեկը համարձակվի առանձնացնել Թայվանը Չինաստանից, ապա չինացի զինվորականները չեն վարանի պայքարել և վճռականորեն ջախջախել «Թայվանի անկախացման» ցանկացած փորձ՝ ամեն գնով ամուր պաշտպանելով ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։

Ըստ խմբագրականի՝ «ԱՄՆ-Արևմուտքի գերակայությամբ» անցկացվող ֆորումում Չինաստանը, ուղարկելով իր պաշտպանության նախարարին, ցուցադրել է «տարածաշրջանային անվտանգության համար իր պատասխանատու դերը»։ «Հույս կա, որ նախարարի տպավորիչ հայտարարությունը, որ «[Չինաստանը] կարող է սաստել ամեն գնով, նույնիսկ՝ պատերազմի», կարող է ստիպել որոշ ուժերի զսպել իրենց մղումները և հնարավորություն տալ որոշ երկրների սթափություն ցուցաբերել։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published.