Նորություններ

Ադրբեջանն առաջարկում է օգտվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհից

14 / 07 / 2023

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն առաջարկում է արցախցիներին և Կարմիր խաչին օգտվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհից հումանիտար բեռների տեղափոխման համար:

Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը նախ տեռորի է ենթարկում արցախահայությանը, ապա իբրև թե «օգնության ձեռք» է մեկնում` որպես «բարի կամքի դրսևորում»:

Սա կոչվում է բռնի ինտեգրացիա: Զրկելով արցախահայությանն անհրաժեշտ ռեսուրսներից` Ադրբեջանը ցույց է տալիս, որ ծորակի փականն իր ձեռքում է. երբ ցանկանա կբացի, երբ ոչ` կփակի: Դե իսկ Արցախի ժողովրդին այլ ելք չպիտի մնա նման իրավիճակում, քան Ադրբեջանի կամայականություններին ենթարկվելը:

Արցախի ժողովուրդը համաձայն չէ այս պայմաններին, չի ցանկանում լքել իր հողը և չի հավատում Ադրբեջանի հետ «խաղաղ համակեցության» սին խոստումներին:

Ցավոք, Արցախի իշխանությունները խուսափում են հասցեական կոչեր անելուց: Դե իսկ ՀՀ դե-ֆակտո իշխանությունների հետ ամեն ինչ պարզ է. նրանք թուրքամետ են և նպատակ չունեն Արցախի համար պայքարելու: Սա այն պարզ ճշմարտությունն է, որը քանի դեռ պատշաճ կերպով չի ձևակերպվել և բարձրաձայնվել, չի լինելու Արցախի և առհասարական Հայաստանի փրկություն:

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *