ՀԱՀ-ում այսօր մեկնարկել է ԲՐԻԿՍ 15-րդ գագաթնաժողովը, որին մասնակցում են ոչ միայն միավորման անդամները, այլև տասնյակ այլ երկրների ներկայացուցիչներ:
Կազմակերպությունն առաջիկա տարիներին կարող է զգալիորեն ընդլայնվել: Կազմակերպությանն անդամակցելու ցանկության մասին հայտարարել է ավելի քան 40 երկիր, որոնցից 20-ից ավելին՝ պաշտոնապես:
Հիշեցնենք, որ ԲՐԻԿՍ անդամ երկրներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, իսկ 2010 թ․-ից՝ նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Կազմակերպությունն ստեղծվել է 2009 թ․-ին անդամ երկրների միջև բազմակողմանի համագործակցություն զարգացնելու նպատակով։
ԲՐԻԿՍ-ի ընդհանուր օրակարգը կազմում են միաբևեռ աշխարհակարգի մերժումը, հավասարությունը, սեփական ազգային շահերի և ինքնիշխանության պաշտպանությունը։
«Հայկական ալիք»-ը ներկայացնում է ԲՐԻԿՍ անդամ և թեկնածու երկրների քարտեզը: