Ինֆոգրաֆիկա

Ադրբեջանի բլոկադայի քաղաքականությունը ՀՀ ողջ տարածքով

31 / 01 / 2023

Ադրբեջանի կողմից վարվող բլոկադայի քաղաքականությունն ու դրա հետևանքներն ավելի շոշափելի դարձան Լաչինի միջանցքի շրջափակման հետ մեկտեղ: 

Սակայն պետք չէ մոռանալ Ադրբեջանի` հայկական դե-ֆակտո կողմին առաջադրվող պայմաններն ու դրանց կատարման հետևանքով առաջանալիք խնդիրները:

Նախ, չմոռանա՛նք Ադրբեջանի կողմից 2020 թ.-ի նոյեմբերից հետո մինչ օրս արդեն իսկ օկուպացված տարածքների մասին: Ըստ բաց աղբյուրների` դրանք կազմում են առնվազն 220 քկմ: 

Այնուհետև մեծ վտանգ է իրենից ներկայացնում նաև նախկին անկլավների, մասնավորապես` Տիգրանաշենի, Վերին Ոսկեպարի և Բարխուդարլու-Սոֆուլուի հանձնումը, որը կհանգեցնի մի շարք բնակավայրերի (Այգեպար, Վազաշեն, Ոսկեպար և այլն) շրջափակման մեջ հայտնվելուն, ճիշտ այնպես, ինչպես այսօր Արցախն է շրջափակված: Իսկ միջպետական այնպիսի կարևոր մայրուղիներ, որոնք կապում են Հայաստանը Իրանին և Վրաստանին, ևս հատված առ հատված կհայտնվեն Ադրբեջանի տիրապետության տակ` ամբողջությամբ օղակի մեջ գցելով Հայաստանը: Այսպես, Տիգրանաշենը (Քյարքի) գտնվում է միջպետական Մ-2 ճանապարհի վրա, Բարխուդարլու-Սոֆուլու նախկին անկլավը (տարածքը՝ 10,2 քկմ) ձևավորվել է միջպետական Մ-4 մայրուղու վրա և Վերին Ոսկեպարը, որը երեքից ամենամեծն է՝ 25,6 քկմ, գտնվում է Ոսկեպար գյուղի մոտ՝ Մ-16 մայրուղու հարևանությամբ: 

Սրան գումարում ենք նաև այն, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածն արդեն իսկ գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ: 

Քարտեզին ուշադիր նայելու դեպքում հասկանալի է դառնում, որ այն հատվածները, որոնց հավակնում է Ադրբեջանը, պարզապես պատահական հողակտորներ չեն, այլ ռազմավարական կարևորության տարածքներ, որոնց միջոցով կարող է թիրախավորվել ՀՀ ողջ տարածքը:

Եթե այսօր միայն Արցախն է շրջափակման մեջ և կանգնած է հումանիտար ճգնաժամի առաջ, ապա այսպես շարունակվելու դեպքում ամբողջ ՀՀ տարածքը կարող է հայտնվել շրջափակման մեջ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից` զրկվելով իր համար կենսական Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհներից: 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *