Նորություններ

Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի Հանրապետության վրա (ԹԱՐՄԱՑՎՈՂ ԼՐԱՀՈՍ)

12 / 09 / 2022

Սեպտեմբերի 12-ից 13-ի գիշերը՝ կեսգիշերն անց Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ։ Ադրբեջանը թիրախավորել է ոչ միայն հայկական պաշտպանական դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները Մարտունի, Գորիս, Կապան, Վարդենիս քաղաքներում և հարակից հատվածներում։ Հայկական կողմն արդեն ունի հաստատված զոհեր և վիրավորներ։ Այս ամենը վկայում է, որ Ադրբեջանում չկա Հայաստանի հետ խաղաղություն հասնելու իրական ցանկություն։
«Հայկական ալիքը» հետևում է իրադարձությունների զարգացմանը և հրապարակելու է միայն ստուգված տեղեկատվությունը։ Ստորև բերված քարտեզում կարմիր կետերով նշված են հարձակման հիմնական ուղղությունները։

Սեպտեմբերի 23, 20:30

Ադրբեջանն այսօր Կարմիր խաչի միջոցով Հայաստանին է հանձնել ևս 6 զինծառայողի դի։

Տեղեկությունը հաստատել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին։

Սեպտեմբերի 20, 20:00

Սեպտեմբերի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը գրառում է կատարել թվիթերյան իր էջում, որտեղ ասվում է. «Այսօր ես հյուրընկալել եմ Հայաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև ուղիղ բանակցությունները: Ինչպես ես հայտնեցի հանդիպմանը, ժամանակն է, որ զորքերը հետ քաշվեն, իսկ դիվանագետները վերադառնան սեղանի շուրջ»: 

Հաշվի առնելով պատերազմի սկզբում Բլինկենի կոչն` արված հայկական կողմին, որին անդրադարձել էինք «Հայկական ալիք»-ում, զորքերը հետ քաշելու վերաբերյալ, պարզ չէ, թե հատկապես ո՞ր կողմին է ուղղված այս կոչը:

Սեպտեմբերի 20, 14:30

ՀՀ ՊՆ դե-ֆակտո մամուլի քարտուղարի` “Новости-Армения” լրատվականին հայտնած տեղեկատվության համաձայն, Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս 95 զինծառայողի դի:

Սեպտեմբերի 19, 14:30

Ադրբեջանցիները սպանել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում գերեվարված, 2002թ. ծնված Դավիթ Գիշյանին։

Այս մասին հայտնել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Սեպտեմբերի 18, 10:00

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 զինծառայողի դի, որոնք զոհվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատել է  ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Սեպտեմբերի 16, 18:50

Թուրքիան 45000 զորք է կուտակել Հայաստանի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամյան ալիքը։

Սեպտեմբերի 16, 18:10

ՀՀ դե-ֆակտո ՄԻՊ-ը հրապարակել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները.

  • Սեպտեմբերի 13-15-ը Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերից տեղահանվել է առնվազն 7600 անձ։
  • Տեղահանվել է 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ։

Վայոց ձորի մարզ

  • Հրդեհվել է Ջերմուկ քաղաքին հարող 6 հեկտար տարածք։
  • Վայոց ձորի մարզում վնասվածք են ստացել 2 քաղաքացիական անձ։
  • Վայոց ձորում տուժել են հյուրատներ, առողջարան, Կեչուտի ջրամբարի վրա է երկու արկ ընկել, վնասվել են Ջերմուկի ճոպանուղին։

Գեղարքունիքի մարզ

  • Վնասվածք են ստացել 3 քաղաքացիական անձ, մեկի վնասվածքները ծանր են։
  • Սոթքում վնասվել է 200 տուն, 50 տուն ամբողջությամբ ավերվել է։ Թիրախավորվել է դպրոցի շենքը։
  • Կութ համայնքում վնասվել է 4 տուն։
  • Վնասվել է Սոթքի գազի մատակարարման խողովակը։

Սյունիքի մարզ

  • Սպանվել է մեկ քաղաքացիական անձ։
  • Տեղ համայնքում գլխից վիրավորում է ստացել մեկ քաղաքացիական անձ։
  • Վերիշեն գյուղում 5 բնակելի տներ գնդակոծվել են։
  • Տեղ և Վաղատուր համայնքներում վնասվել են գազի մատակարարման խողովակները։

Սեպտեմբերի 16, 14:00

Ինչպես փոխանցում է «aysor.am»-ը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ ԶՈՒ դե-ֆակտո ԳՇ պետ էդվարդ Ասրյանը հայտնել է, որ ներկա դրությամբ՝ Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կիլոմետր հեռավորության վրա: «Հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատաով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ»,- ասել է վերջինս:

Իսկ Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ թշնամին մխրճվել է 1.5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0.5 կմ։

Սեպտեմբերի 16, 13:00

Կառավարության նիստի ընթացքում ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը հայտնել է, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց ձորում տուժել են հյուրատներ, առողջարան, Կեչուտի ջրամբարի վրա է երկու արկ ընկել, վնասվել են Ջերմուկի ճոպանուղին, փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը և անձնական օգտագործման մեքենաներ ու այլ գույքեր:

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ունենք էլեկտրամատակարարման գծերի հետ կապված խափանում: Ադրբեջանի ռմբակոծության հետևանքով վնասվել են շտապօգնության մեքենաներ:

Գեղարքունիքի մարզում հիմնականում վնասվել են մարդկանց տները, հեկտարներով ցորենի և գարու արտեր: Սոթքում 55-60 տուն է վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման բազմաթիվ խողովակներ են վնասվել և մի շարք մասնավոր մեքենաներ

Սեպտեմբերի 16, 12:30

Դե-ֆակտո վարչապետը հայտնում է, որ այս պահին ունենք 135 զոհ, սակայն այս թիվը «վերջնական չէ»:

Սեպտեմբերի 15, 21:00

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հայտարարել է. «Կան հավաստի տեղեկություններ, որ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարահագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ, որպեսզի կյանքի կոչի Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու անօրինական իր նկրտումները»:

Սեպտեմբերի 15, 18:30

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը «Լուրեր»-ին տված մեկնաբանության մեջ նշել է. «Ինչպես որ հեղափոխության գերագույն առաջնորդի և Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների միջև կայացած հանդիպումները լուսաբանող լուրերում ականատես եղանք, Իրանը դեմ է հարևան երկրների տարածքային ամբողջականության և սահմանների խախտմանը և հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի երկու հարևան ժողովուրդներին կապող պատմական ուղի հանդիսացող Իրան-Հայաստան սահմանին»:

Ինչպես տեսնում ենք իրանական կողմը ևս մեկ անգամ ընդգծել է հայ-իրանական սահմանի կենսական և պատմական լինելու փաստը: Եվ դա անում է, ոչ միայն հայտարարությունների մակարդակով, այլև գործնական քայլերվ` 100%-անոց մարտական պատրաստության բերելով իր զորքերը հայ-իրանական սահմանին:

Սեպտեմբերի 15, 14:00

ՀՀ ՏԿԵ դե-ֆակտո նախարարի դե-ֆակտո տեղակալ Վաչե Տերտերյանը հայտնել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով, նախնական տվյալներով, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում վնասվել է 192 բնակելի տուն, որոնցից 60-ը՝ ամբողջությամբ:

Սեպտեմբերի 14, 20:10

«Armeniatoday» լրատվականը հայտնում է, որ Սյունիքի մարզի Խոզնավարը ևս այս պահին փաստացի հայաթափված է։ Տարհանվել են կանայք և երեխաները: Թշնամին այս պահին էլ հրետակոծում է գյուղը։ 

Սեպտեմբերի 14, 19:30

Վաղը Հայաստան կժամանի ՀԱՊԿ առաքելության անդամների առաջին խումբը։ Խումբը ղեկավարելու է ՀԱՊԿ Միասնական շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Սեպտեմբերի 14, 19:30

Դե-ֆակտո վարչապետը չի մասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին:

Սեպտեմբերի 14, 17:00

Դե- ֆակտո վարչապետը հայտնում է 105 զոհերի և Ադրբեջանի` «որոշակի տարածքի հանդեպ վերահսկողություն հաստատել»-ու մասին: Ուշագրավ է, որ չի նշվում օկուպացիա տերմինը

Սեպտեմբերի 14, 15:00

Ժամը 13։00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով հարվածային ԱԹՍ-ներ։ Հրթիռահրետանային հարվածներին զուգահեռ՝ ադրբեջանական ստորաբաժանումները վերսկսել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը։

Սեպտեմբերի 14, 15:00

ՀՀ դե-ֆակտո Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը իր Ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են քաղաքացիական բնակչությանը։ Ըստ ՄԻՊ հավաքագրած տվյալների՝ քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է, որոնցից երկուսին Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հիվանդանոցում։

Ըստ պաշտպանի գրասենյակի հավաքագրած տվյալների՝ ադրբեջանական հարձակումից մինչ այս պահը, առնվազն 2570 անձ տեղահանվել են իրենց տներից Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ, Ազատ, Այրք, Տրետուք, Կուտակավան, Սյունիքի մարզի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Աղիտու, Ակներ, Վերին Շեն համայնքներից։ Տեղահանվածների գերակշիռ մեծամասնությունը կանայք են, երեխաներ, տարեցներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք։

․․․ Մեծաթիվ են ապացույցները նաև քաղաքացիական ենթակառուցվածքների՝ անձանց տների, հաղորդակցության, էլեկտրականության ու քաղաքացիական այլ ենթակառուցվածքների հրետակոծելու, գնդակոծելու և խափանելու վերաբերյալ։ Հատկապես շատ են ավերածությունները Սոթք, Կութ, Քարաշեն, Վերիշեն համայնքներում, համանման փաստեր են հավաքագրվել նաև Գեղամասար, Աղիտու, Սրաշեն ու Նորավան համայնքներում։

․․․Ադրբեջանական հրետակոծության հետևանքով հրդեհներ են բռնկվել մի շարք համայնքներում, հատկապես՝ Սոթքում և Ջերմուկ քաղաքի անտառային հատվածներում՝ ներառելով ավելի քան 9 հա տարածք»։

Սեպտեմբերի 14, 14:50

Ադրբեջանական կողմը վերսկսել է Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի հրետակոծումը։ Իրավիճակը բավականին լարված է գյուղում, հրետակոծության արդյունքում վնասվել են նաև տներ։Այս պահին հնարավոր չէ գնահատել ավերածությունների մասշտաբները, կրակը չի մարում։

Սեպտեմբերի 14, 13:30

Ադրբեջանը հրետանային հարվածներ է հասցրել Գեղարքունիքում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետին: Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել է Հայաստանի Գեղարքունիքի մարզի տարածքում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետը։ Անձնակազմը հարկադրված է եղել շտապ լքել տեղակայման վայրը: Գնդակոծության հետեւանքով վնասվել է ռուս սահմանապահների տեղակայման շենքն ու զինտեխնիկան։

Սեպտեմբերի 14, 13:00

Ջերմուկ քաղաքը Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության է ենթարկվում։ Քաղաքից տարհանվել են կանայք և երեխաները։ Այս մասին «Hraparak.am»-ին հայտնել է Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը: Փաստացի, այս պահին հայաթափված է նաև Հայաստանի գլխավոր հանգստավայր Ջերմուկը։

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանն իր թելեգրամյան էջում գրել է. «Ջերմուկի հնարավոր կորստով մենք ոչ միայն հերթական հայկական հողն ենք կորցնում։ Եթե Ադրբեջանին հաջողվեց գրավել նաև այս շրջանը, ապա Սյունիքը Հայաստանի մնացած հատվածից կտրելու համար կպահանջվեն շատ քիչ ջանքեր, քանի որ Ջերմուկը և հարակից գոտին գտնվում են Սյունիքի ու Վայոց Ձորի ամենանեղ հատվածում, որի երկու կողմերում թուրք-ադրբեջանական զորքն է (տե՛ս քարտեզը)։ Հաշվի առնելով, որ ինտենսիվ մարտեր են նաև հարևանությամբ գտնվող Իշխանասարի մերձակայքում, պատկերն ամբողջական է դառնում. թշնամին ցանկանում է կտրել Սյունիքն ու լիարժեք նվաճել այն»:

Սեպտեմբերի 14, 10:30

Ժամը 10։30-ի դրությամբ ադրբեջանական ստորաբաժանումները Ջերմուկի ուղղությամբ կիրառել են ականանետեր, հրետակոծել են քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այս մասին «News.am» լրատվականին ասել է ՊՆ խոսնակը: «Սիվիլնեթ»-ի թղթակիցն էլ հայտնում է, որ Ջերմուկում հակառակորդը քաղաքացիական մեքենա է թիրախավորել։ Լուսանկարում պատկերված է այդ ավտոմեքենան:

Սեպտեմբերի 14, 09:00

Իրանի ԱԳ բախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը Իրանում ՌԴ դեսպան Լևան Ջաղարյանի հետ հանդիպման ժամանակ մատնանշել է վերջին ռազմական լարվածությունը Հարավային Կովկասում` ասելով, որ վեճի լուծումը հնարավոր է խաղաղ և քաղաքական ճանապարհով։
Նա նաև անընդունելի է համարել տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն՝ ընդգծելով կովկասյան տարածաշրջանում խաղաղության վերականգնման անհրաժեշտությունը։

Սեպտեմբերի 14, 09:00

ՀՀ դե-ֆակտո ՊՆ-ը հայտնում է, որ սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Այսօր, ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով։

Սեպտեմբերի 13, 20:10

Հայտնի է դարձել, որ տարհանվել է Կութ գյուղի բնակչությունը: Այս մասին «168.am»-ին հայտնել է վարչական ղեկավար Գրիգորի Ավագյանը:

Սեպտեմբերի 13, 19:30

ՀՀ դե-ֆակտո ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել, որում ասվում է. «Հաշվի առնելով առկա իրավիճակը և անվտանգության ապահովման խնդիրը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզի այդ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններին ըստ անհրաժեշտության տրամադրել արձակուրդ՝ հետագայում բաց թողնված դասաժամերը լրացնելու պայմանով: Միաժամանակ տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկվել է հիշյալ բնակավայրերում ժամանակավորապես դադարեցնել կրթության գործընթացը նախադպրոցական ուսումնական հաստատություններում»: Սա վկայում է իրավիճակի լրջության մասին, այն մասին, որ թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտներ և վտանգված է քաղաքացիական բնակչության կյանքը:

Սեպտեմբերի 13, 19:00

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը ասուլիսի ընթացքում հայտնել է․«Հակառակորդը, հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ, ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակում է ողջ ծավալով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են»։

Սեպտեմբերի 13, 17:30

Ի.գ.թ., միջազգային իրավունքի գիտնական Լևոն Գևորգյանն անչափ կարևոր դիտարկում է կատարել, որին անդրադարձել է իր ֆեյսբուքյան գրառման մեջ: Այսպես, ասվում է. «Տարբեր ալիքներով շրջանառվում է տեղեկատվություն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը տեղի ունեցողն անվանել է «սահմանային միջադեպ»… ասեմ, որ սա պատահական եզրույթ չէ. «սահմանային միջադեպ» (border skirmish) եզրույթը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն օգտագործել է Nicaragua v USA գործով դեռ 1986թ.` տարանջատելով այն ագրեսիայից: Այսինքն սահմանային միջադեպի պարագայում կողմը չի ստանում ինքնապաշտպանության իրավունք, իսկ ԱԽ միջամտությունը բացառվում է»: Փաստացի, դե-ֆակտո իշխանությունները, որոնք ժամանակին, իբրև թե, չիմանալով սխալ հոդվածին էին հղում կատարել ՀԱՊԿ դիմելիս, այժմ էլ սխալ տերմինաբանություն կիրառելով թշնամու ջրաղացին են ջուր լցնում:

Սեպտեմբերի 13, 16:00

Իրավիճակը լարված է, ինտենսիվ մարտեր են ընթանում: Սոթքի, Վերին Շորժայի, Ախպարաձորի հատվածներում դեռ գիշերը սկսված բախումները շարունակվում են: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի փոխանցմամբ, Ժամը 15:00-ից 16:00-ի դրությամբ առնվազն 43 վիրավոր կա զորքի շրջանում: Եղել են ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնք տեղափոխվել են Երևան: Առավոտվա տվյալներով` ունեինք 4 զոհ, դրանից հետո որևէ այլ տեղեկություն չի եղել:

Սեպտեմբերի 13, 15։30

Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Սոթք համայնքների ուղղությամբ լարվածությունը պահպանվում է, բնակիչների փոխանցմամբ՝ կրակոցները չեն դադարում։ Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը նույնպես հայտնում է, որ վիճակը լարված է նաև Ներքին Հանդում։

Սեպտեմբերի 13, 14:38

Կայացել է հեռախոսազրույց ՀՀ դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում Է․ Ռայիսին մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության շարունակականության վերաբերյալ՝ ասելով, որ խաղաղությունը դեռևս չի վերադարձել այս տարածաշրջան։

Ռայիսին անդրադարձել է տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի ազդեցությանը և ներկայացրել դրա ներկայությունը որպես վնասակար անվտանգության համար և սպառնալիք ամբողջ տարածաշրջանի համար։

Նշելով, որ Իրանը մշտադիտարկում է Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը և զարգացումները՝ Ռայիսին հայտարարել է«Տարածաշրջանում նոր պատերազմն անթույլատրելի է»։  Իրանի առաջնորդը նշել է, որ Հայաստանի և Իրանի պատմական սահմանը հանդիսանում է տարածաշրջանի անվտանգության, մերձեցման և բարգավաճման հենարանը։

Ըստ հեռախոսազրույցի վերաբերյալ հայկական կողմի տարածած հաղորդագրության՝ ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, և պետությունների տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է:

Իրանի նախագահը հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի խոսքը, ըստ որի՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի, իսկ հաղորդակցության ուղիները պետք է լինեն պետությունների սուվերենության ներքո: Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար:

Սեպտեմբերի 13, 13:05

Համացանցում է հայտնվել Ջերմուկի հրետակոծությունից պատկեր:

Սեպտեմբերի 13, 13:00

Սյունիքի Ներքին Հանդ գյուղից տարհանվել են կանայք ու երեխաները։ Այս մասին «168.am»-ին հայտնել է գյուղապետ Խաչատուտ Բաղդասարյանը։ Տարհանման փաստը նաև հաստատել է Սյունիքի դե-ֆակտո փոխմարզպետ Նարե Ղազարյանը` նշելով, որ թշնամին պարզապես որոշակի «սահմանային դիրքային առաջխաղացում» է ունեցել:
Այս մասին գրառում է կատարել պ.գ.թ. թյուրքագետ Վարուժան Գեղամյանն իր թելեգրամյան էջում` ասելով. «Իսկ գյուղը ուղիղ ադրբեջանական կրակի տակ է հայտնվել այն պատճառով, որ դեռ այս տարի գարնանը ՀՀ դե-ֆակտո պաշտպանության նախարարությունը ուրախությամբ մեզ «ավետեց», որ ադրբեջանական զորքերը փաստացի կապիտուլյանտների թույլտվությամբ եկել ու առանց խոչընդոտ գրավել էին Ներքին Հանդի հարակից գյուղատեղիները, որտեղից լիարժեք վերահսկում էր գյուղը»: Ակնհայտ է, որ այսօրվա իրավիճակը հետևանք է դե-ֆակտո իշխանությունների կողմից ավելի վաղ կատարված զիջումների: Հետագա զիջումներն ավելի աղետալի հետևանքներ են ունենալու մեզ համար:

Սեպտեմբերի 13, 12:35

Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է. «Ակնհայտ է՝ թշնամին չի փոխվել, չեն փոխվել նաև նրա նկրտումներն ու մտադրությունները։ 2020 թվականի պատերազմը, վայրագ գործողությունները Արցախի մեր ժողովրդի և ոտնձգությունները Հայաստանի սահմանների նկատմամբ, որ համարժեք միջազգային գնահատականի այդպես էլ չարժանացան, համարձակություն ներշնչեցին թշնամուն շարունակական ռազմական գործողություններով փորձելու հասնել ցանկալի զիջումների։ Իրական, արժանապատիվ խաղաղությունը չի կարող հաստատվել սպառնալիքներով ու պարտադրանքներով, չի կարող բարեբեր լինել և հարատևություն ունենալ»: Այսօրվա խաղաղության օրակարգը, որի ջատագովներն են դե-ֆակտո իշխանությունները, բնավ արժանապատիվ չէ և չի բխում մեր շահերից:

Սեպտեմբերի 13, 12:11

Կայացել է հեռախոսազրույց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում Զ․ Հասանովը տեղեկացրել է Հ․ Աքարին , որ «ռազմական բախումը տեղի է ունեցել Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին հայկական կողմի լայնամասշտաբ դիվերսիաների արդյունքում»։ 

Հուլուսի Աքարը իր հերթին  նշել է, որ «Ինչպես միշտ, Թուրքիան այսօր էլ աջակցում է Ադրբեջանին»։ Այս հայտարարությամբ Թուրքիան ակնարկում է․ որ ինչպես Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա Թուրքիան հնարավոր բոլոր միջոցներով՝ և՛ ռազմական, և՛ դիվանագիտական աջակցելու է ադրբեջանական ագրեսիային։

Անդրադառնալով Զաքիր Հասանովի տարածած ապատեղեկատվությանը՝ Արցախի Պաշտպանության բանակը տարածած հաղորդագրության մեջ նշում է․ «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերը, բացարձակ սուտ է և իրականությանը չի համապատասխանում։
Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր գործելաոճին, տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի Հանրապետության ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար»։

Սեպտմեբերի 13, 12:00

Դե-ֆակտո վարչապետն ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ «Բրյուսելյան վերջին հանդիպմանը պարզվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցություններ վարել նաև մեր ներկայացրած սկզբունքների հիման վրա»: Հարց է առաջանում. եթե Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցություններից, ի՞նչ խաղաղության օրակարգի մասին կարող է առհասարակ խոսք լինել: Ինչպե՞ս պետք է մեր «խաղաղության մասին պատկերացումը» մոտեցվի ադրբեջանականին, երբ ադրբեջանական պատկերացման մեջ առհասարակ չկա Հայաստանը որպես ինքնիշխան պետություն:

Սեպտեմբերի 13, 11:27

Դե-ֆակտո վարչապետն ԱԺ ամբիոնից հայտնում է, որ հայկական կողմն ունի այս պահին 49 զոհ, սակայն այս թիվը դեռ պետք է ճշգրտվի: Սա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ, դե-ֆակտո իշխանությունները գնում են հին սցենարով, այն է` թաքցնում իրական թիվը զոհերի:

Սեպտեմբերի 13, 11:00

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ը տարածել է հայտարություն` մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի շուրջ: ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին ևս մեկ անգամ կրկնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն անընդունելի է համարում Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև սահմանի ցանկացած փոփոխություն։

Սեպտեմբերի 13, 10:50

ՀՀ դե-ֆակտո ՊՆ փոխանցմամբ, տեղի է ունեցել հեռախոսազանգ ՀՀ դե-ֆակտո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջև: Հայտարարության համաձայն` կողմերը «պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրադրության կայունացման ուղղությամբ»:

Հայտնի է նաև, որ 11:00-ին ԱԺ-ում ելույթ պետք է ունենա ՀՀ դե-ֆակտո վարչապետը:

Սեպտեմբերի 13, 09:20

«Սպուտնիկ Արմենիա» լրատվականը հայտնում է 10 վիրավորների մասին, որոնք տեղափոխվել են Մարտունի բժշկական կենտրոն: Նրանցից 4-ին տեղափոխել են Երևան: Հայտնի է, որ վիրավորների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում:

Սեպտեմբերի 13, 08:00

ՀՀ դե-ֆակտո ՊՆ-ը հայտնում է, որ սեպտեմբերի 13-ի ժամը 08։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Սեպտեմբերի 13, 06:00

Այս պահին հայկական մի շարք լրատվամիջոցներ հայտնել են ադրբեջանական հրետակոծությունների արդյունքում առաջացած վնասների մասին։ Հրդեհ է բռնկվել Իշխանասարում և Սոթքում։ Սյունիքի Ճակատեն գյուղում թիրախավորվել է շտապօգնության մեքենան։

Կից լուսանկարում Սոթքի շրջանում Ադրբեջանի հարձակման արդյունքում բռնկված հրդերն է։

Սեպտեմբերի 13, 05:41

ՀՀ դե-ֆակտո ՊՆ-ն հայտնում է, որ իրադրությունը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ադրբեջանը շարունակում է տարբեր զինատեսակներով թիրախավորել Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղությունները։ Սահմանի որոշ հատվածներում ընթանում են դիրքային մարտեր։

Սեպտեմբերի 13, 04:40

Կեսգիշերն անց տեղի է ունեցել ՀՀ դե-ֆակտո Անվտանգության խորհրդի նիստ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, «որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»:

Սեպտեմբերի 13, 04:00
04:00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից կրակի տակ են պահվում Գորիսի (Սյունիք), Սոթքի (Գեղարքունի) և Ջերմուկի (Վայոց Ձոր) ուղղությունները։ Կիրառվում են հրետանային միջոցներ, խոշոր տրամաչափի այլ զինատեսակներ, անօդաչու թռչող սարքեր։ Հատկապես թիրախավորված են Սյունիքի մարզի Գորիս, Իշխանասար, Ճակատեն, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս, Սոթք, Կութ, Նորաբակ, Գեղամասար, Արտանիշ բնակավայրերը։

Հարձակման որոշ ուղղություններով, ըստ ՀՀ դե-ֆակտո պաշտպանության նախարարության խոսնակ Ա. Թորոսյանի, «ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ»։ Նշանակում է, որ Ադրբեջանը փորձում է նոր տարածքներ նվաճել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից։

Լրագրող Գարիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ադրբեջանական հարձակման հիմնական ուղղությունները պատկերող կից քարտեզը։

May be an image of map and sky

Սեպտեմբերի 13, 03:45

ՀՀ դե-ֆակտո Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Ադրբեջանը, օգտվելով միջազգային լարված իրավիճակից, փորձում է ուժի կիրառմամբ ոտնձգություն իրականացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Տեղի ունեցող իրադարձությունները բացահայտում են, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի իրական դեմքը և հայ ժողովրդին մատուցվող կեղծ օրակարգի վտանգավորությունը»:

Սեպտեմբերի 13, 03:30

ՀՀ դե-ֆակտո վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնի հետ։ Քննարկվել է Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումն ու ընթացիկ իրավիճակը։

Սեպտեմբերի 12-ից 13-ի գիշերը՝ կեսգիշերն անց Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ։ Ադրբեջանը թիրախավորել է ոչ միայն հայկական պաշտպանական դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները Մարտունի, Գորիս, Կապան, Վարդենիս քաղաքներում և հարակից հատվածներում։ Հայկական կողմն արդեն ունի հաստատված զոհեր և վիրավորներ։ Այս ամենը վկայում է, որ Ադրբեջանում չկա Հայաստանի հետ խաղաղություն հասնելու իրական ցանկություն։
«Հայկական ալիքը» հետևում է իրադարձությունների զարգացմանը և հրապարակելու է միայն ստուգված տեղեկատվությունը։ Ստորև բերված քարտեզում կարմիր կետերով նշված են հարձակման հիմնական ուղղությունները։

Սեպտեմբերի 13, 20:10

Հայտնի է դարձել, որ տարհանվել է Կութ գյուղի բնակչությունը:

Սեպտեմբերի 13, 19:30

ՀՀ դե-ֆակտո ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել, որում ասվում է. «Հաշվի առնելով առկա իրավիճակը և անվտանգության ապահովման խնդիրը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզի այդ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններին ըստ անհրաժեշտության տրամադրել արձակուրդ՝ հետագայում բաց թողնված դասաժամերը լրացնելու պայմանով: Միաժամանակ տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկվել է հիշյալ բնակավայրերում ժամանակավորապես դադարեցնել կրթության գործընթացը նախադպրոցական ուսումնական հաստատություններում»: Սա վկայում է իրավիճակի լրջության մասին, այն մասին, որ թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտներ և վտանգված է քաղաքացիական բնակչության կյանքը:

Սեպտեմբերի 13, 19:00

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը ասուլիսի ընթացքում հայտնել է․«Հակառակորդը, հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ, ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակում է ողջ ծավալով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են»։

Սեպտեմբերի 13, 17:30

Ի.գ.թ., միջազգային իրավունքի գիտնական Լևոն Գևորգյանն անչափ կարևոր դիտարկում է կատարել, որին անդրադարձել է իր ֆեյսբուքյան գրառման մեջ: Այսպես, ասվում է. «Տարբեր ալիքներով շրջանառվում է տեղեկատվություն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը տեղի ունեցողն անվանել է «սահմանային միջադեպ»… ասեմ, որ սա պատահական եզրույթ չէ. «սահմանային միջադեպ» (border skirmish) եզրույթը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն օգտագործել է Nicaragua v USA գործով դեռ 1986թ.` տարանջատելով այն ագրեսիայից: Այսինքն սահմանային միջադեպի պարագայում կողմը չի ստանում ինքնապաշտպանության իրավունք, իսկ ԱԽ միջամտությունը բացառվում է»: Փաստացի, դե-ֆակտո իշխանությունները, որոնք ժամանակին, իբրև թե, չիմանալով սխալ հոդվածին էին հղում կատարել ՀԱՊԿ դիմելիս, այժմ էլ սխալ տերմինաբանություն կիրառելով թշնամու ջրաղացին են ջուր լցնում:

Սեպտեմբերի 13, 16:00

Իրավիճակը լարված է, ինտենսիվ մարտեր են ընթանում: Սոթքի, Վերին Շորժայի, Ախպարաձորի հատվածներում դեռ գիշերը սկսված բախումները շարունակվում են: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի փոխանցմամբ, Ժամը 15:00-ից 16:00-ի դրությամբ առնվազն 43 վիրավոր կա զորքի շրջանում: Եղել են ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնք տեղափոխվել են Երևան: Առավոտվա տվյալներով` ունեինք 4 զոհ, դրանից հետո որևէ այլ տեղեկություն չի եղել:

Սեպտեմբերի 13, 15։30

Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Սոթք համայնքների ուղղությամբ լարվածությունը պահպանվում է, բնակիչների փոխանցմամբ՝ կրակոցները չեն դադարում։ Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը նույնպես հայտնում է, որ վիճակը լարված է նաև Ներքին Հանդում։

Սեպտեմբերի 13, 14:38

Կայացել է հեռախոսազրույց ՀՀ դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում Է․ Ռայիսին մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության շարունակականության վերաբերյալ՝ ասելով, որ խաղաղությունը դեռևս չի վերադարձել այս տարածաշրջան։

Ռայիսին անդրադարձել է տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի ազդեցությանը և ներկայացրել դրա ներկայությունը որպես վնասակար անվտանգության համար և սպառնալիք ամբողջ տարածաշրջանի համար։

Նշելով, որ Իրանը մշտադիտարկում է Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը և զարգացումները՝ Ռայիսին հայտարարել է«Տարածաշրջանում նոր պատերազմն անթույլատրելի է»։  Իրանի առաջնորդը նշել է, որ Հայաստանի և Իրանի պատմական սահմանը հանդիսանում է տարածաշրջանի անվտանգության, մերձեցման և բարգավաճման հենարանը։

Ըստ հեռախոսազրույցի վերաբերյալ հայկական կողմի տարածած հաղորդագրության՝ ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, և պետությունների տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է:

Իրանի նախագահը հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի խոսքը, ըստ որի՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի, իսկ հաղորդակցության ուղիները պետք է լինեն պետությունների սուվերենության ներքո: Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար:

Սեպտեմբերի 13, 13:05

Համացանցում է հայտնվել Ջերմուկի հրետակոծությունից պատկեր:

Սեպտեմբերի 13, 13:00

Սյունիքի Ներքին Հանդ գյուղից տարհանվել են կանայք ու երեխաները։ Այս մասին հայտնում է գյուղապետը։
Այս մասին գրառում է կատարել պ.գ.թ. թյուրքագետ Վարուժան Գեղամյանն իր թելեգրամյան էջում` ասելով. «Իսկ գյուղը ուղիղ ադրբեջանական կրակի տակ է հայտնվել այն պատճառով, որ դեռ այս տարի գարնանը ՀՀ դե-ֆակտո պաշտպանության նախարարությունը ուրախությամբ մեզ «ավետեց», որ ադրբեջանական զորքերը փաստացի կապիտուլյանտների թույլտվությամբ եկել ու առանց խոչընդոտ գրավել էին Ներքին Հանդի հարակից գյուղատեղիները, որտեղից լիարժեք վերահսկում էր գյուղը»: Ակնհայտ է, որ այսօրվա իրավիճակը հետևանք է դե-ֆակտո իշխանությունների կողմից ավելի վաղ կատարված զիջումների: Հետագա զիջումներն ավելի աղետալի հետևանքներ են ունենալու մեզ համար:

Սեպտեմբերի 13, 12:35

Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է. «Ակնհայտ է՝ թշնամին չի փոխվել, չեն փոխվել նաև նրա նկրտումներն ու մտադրությունները։ 2020 թվականի պատերազմը, վայրագ գործողությունները Արցախի մեր ժողովրդի և ոտնձգությունները Հայաստանի սահմանների նկատմամբ, որ համարժեք միջազգային գնահատականի այդպես էլ չարժանացան, համարձակություն ներշնչեցին թշնամուն շարունակական ռազմական գործողություններով փորձելու հասնել ցանկալի զիջումների։ Իրական, արժանապատիվ խաղաղությունը չի կարող հաստատվել սպառնալիքներով ու պարտադրանքներով, չի կարող բարեբեր լինել և հարատևություն ունենալ»: Այսօրվա խաղաղության օրակարգը, որի ջատագովներն են դե-ֆակտո իշխանությունները, բնավ արժանապատիվ չէ և չի բխում մեր շահերից:

Սեպտեմբերի 13, 12:11

Կայացել է հեռախոսազրույց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում Զ․ Հասանովը տեղեկացրել է Հ․ Աքարին , որ «ռազմական բախումը տեղի է ունեցել Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին հայկական կողմի լայնամասշտաբ դիվերսիաների արդյունքում»։ 

Հուլուսի Աքարը իր հերթին  նշել է, որ «Ինչպես միշտ, Թուրքիան այսօր էլ աջակցում է Ադրբեջանին»։ Այս հայտարարությամբ Թուրքիան ակնարկում է․ որ ինչպես Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա Թուրքիան հնարավոր բոլոր միջոցներով՝ և՛ ռազմական, և՛ դիվանագիտական աջակցելու է ադրբեջանական ագրեսիային։

Անդրադառնալով Զաքիր Հասանովի տարածած ապատեղեկատվությանը՝ Արցախի Պաշտպանության բանակը տարածած հաղորդագրության մեջ նշում է․ «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերը, բացարձակ սուտ է և իրականությանը չի համապատասխանում։
Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր գործելաոճին, տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի Հանրապետության ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար»։

Սեպտմեբերի 13, 12:00

Դե-ֆակտո վարչապետն ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ «Բրյուսելյան վերջին հանդիպմանը պարզվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցություններ վարել նաև մեր ներկայացրած սկզբունքների հիման վրա»: Հարց է առաջանում. եթե Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցություններից, ի՞նչ խաղաղության օրակարգի մասին կարող է առհասարակ խոսք լինել: Ինչպե՞ս պետք է մեր «խաղաղության մասին պատկերացումը» մոտեցվի ադրբեջանականին, երբ ադրբեջանական պատկերացման մեջ առհասարակ չկա Հայաստանը որպես ինքնիշխան պետություն:

Սեպտեմբերի 13, 11:27

Դե-ֆակտո վարչապետն ԱԺ ամբիոնից հայտնում է, որ հայկական կողմն ունի այս պահին 49 զոհ, սակայն այս թիվը դեռ պետք է ճշգրտվի: Սա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ, դե-ֆակտո իշխանությունները գնում են հին սցենարով, այն է` թաքցնում իրական թիվը զոհերի:

Սեպտեմբերի 13, 11:00

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ը տարածել է հայտարություն` մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի շուրջ: ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին ևս մեկ անգամ կրկնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն անընդունելի է համարում Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև սահմանի ցանկացած փոփոխություն։

Սեպտեմբերի 13, 10:50

ՀՀ դե-ֆակտո ՊՆ փոխանցմամբ, տեղի է ունեցել հեռախոսազանգ ՀՀ դե-ֆակտո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջև: Հայտարարության համաձայն` կողմերը «պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրադրության կայունացման ուղղությամբ»:

Հայտնի է նաև, որ 11:00-ին ԱԺ-ում ելույթ պետք է ունենա ՀՀ դե-ֆակտո վարչապետը:

Սեպտեմբերի 13, 09:20

«Սպուտնիկ Արմենիա» լրատվականը հայտնում է 10 վիրավորների մասին, որոնք տեղափոխվել են Մարտունի բժշկական կենտրոն: Նրանցից 4-ին տեղափոխել են Երևան: Հայտնի է, որ վիրավորների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում:

Սեպտեմբերի 13, 08:00

ՀՀ դե-ֆակտո ՊՆ-ը հայտնում է, որ սեպտեմբերի 13-ի ժամը 08։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Սեպտեմբերի 13, 06:00

Այս պահին հայկական մի շարք լրատվամիջոցներ հայտնել են ադրբեջանական հրետակոծությունների արդյունքում առաջացած վնասների մասին։ Հրդեհ է բռնկվել Իշխանասարում և Սոթքում։ Սյունիքի Ճակատեն գյուղում թիրախավորվել է շտապօգնության մեքենան։

Կից լուսանկարում Սոթքի շրջանում Ադրբեջանի հարձակման արդյունքում բռնկված հրդերն է։

Սեպտեմբերի 13, 05:41

ՀՀ դե-ֆակտո ՊՆ-ն հայտնում է, որ իրադրությունը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ադրբեջանը շարունակում է տարբեր զինատեսակներով թիրախավորել Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղությունները։ Սահմանի որոշ հատվածներում ընթանում են դիրքային մարտեր։

Սեպտեմբերի 13, 04:40

Կեսգիշերն անց տեղի է ունեցել ՀՀ դե-ֆակտո Անվտանգության խորհրդի նիստ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, «որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»:

Սեպտեմբերի 13, 04:00
04:00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից կրակի տակ են պահվում Գորիսի (Սյունիք), Սոթքի (Գեղարքունի) և Ջերմուկի (Վայոց Ձոր) ուղղությունները։ Կիրառվում են հրետանային միջոցներ, խոշոր տրամաչափի այլ զինատեսակներ, անօդաչու թռչող սարքեր։ Հատկապես թիրախավորված են Սյունիքի մարզի Գորիս, Իշխանասար, Ճակատեն, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս, Սոթք, Կութ, Նորաբակ, Գեղամասար, Արտանիշ բնակավայրերը։

Հարձակման որոշ ուղղություններով, ըստ ՀՀ դե-ֆակտո պաշտպանության նախարարության խոսնակ Ա. Թորոսյանի, «ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ»։ Նշանակում է, որ Ադրբեջանը փորձում է նոր տարածքներ նվաճել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից։

Լրագրող Գարիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ադրբեջանական հարձակման հիմնական ուղղությունները պատկերող կից քարտեզը։

May be an image of map and sky

Սեպտեմբերի 13, 03:45

ՀՀ դե-ֆակտո Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Ադրբեջանը, օգտվելով միջազգային լարված իրավիճակից, փորձում է ուժի կիրառմամբ ոտնձգություն իրականացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Տեղի ունեցող իրադարձությունները բացահայտում են, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի իրական դեմքը և հայ ժողովրդին մատուցվող կեղծ օրակարգի վտանգավորությունը»:

Սեպտեմբերի 13, 03:30

ՀՀ դե-ֆակտո վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնի հետ։ Քննարկվել է Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումն ու ընթացիկ իրավիճակը։

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *