Նորություններ

Արևելք-Արևմուտք հակամարտության նոր օջախ

17 / 02 / 2023

Հարավաֆրիկյան Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ փետրվարի 17-ին Հնդկական օվկիանոսի հարավային մասում մեկնարկել են Ռուսաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության երկրորդ համատեղ ռազմածովային զորավարժությունները։

ԱՄՆ-ն արդեն արձագանքել է զորավարժությունների փաստին։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Դեյվիդ Ֆելդմանն ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Ռուսաստանի, Չինաստանի և ՀԱՀ-ի ծրագրերով։

Ի դեպ, ավելի վաղ Հարավաֆրիկյան Հանրապետության պաշտպանության նախարար Թենդի Մոդիսեն խոստովանել էր, որ պետությունները ճնշում են գործադրում աֆրիկյան այն երկրների վրա, որոնք հարաբերություններ են պահպանում Մոսկվայի հետ։

Նշվել է, որ Հարավային Աֆրիկայի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարժությունները մտահոգություն են առաջացնում ԱՄՆ-ում, քանի որ Վաշինգտոնը վախենում է կորցնել վերահսկողությունը Հնդկական օվկիանոսում։

Այս վարժանքները կարելի է դիտարկել որպես պատասխան քայլ` տարածաշրջանում ԱՄՆ-ի ակտիվացման և Հարավային Կորեայի ու Ճապոնիայի հետ ակտիվ զորավարժությունների։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *