Նորություններ

Ադրբեջանը խոչընդոտում է դիերի որոնողական աշխատանքները

22 / 07 / 2022

Ադրբեջանական կողմը խոչընդոտում է ժամանակավորապես օկուպացված Արցախի տարածքներում Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի մարմինների որոնողական աշխատանքները: Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:

Վերջինս նշել է. «Այս պահի դրությամբ որոնողական աշխատանքները կանգնեցված են, երկար ժամանակ որոնողական աշխատանքներ չենք իրականացնում, քանի որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս։ Այս պահին բանակցություններ են ընթանում՝ հայկական կողմը ռուսական կողմի միջնորդությամբ բանակցություններ է վարում առաջիկայում որոնողական աշխատանքները վերսկսելու համար։ Սակայն այս պահին դեռևս որևէ դրական ազդակ չկա»:

Հայտնի է, որ չնայած նրան, որ ՀՀ-ՌԴ-ԱՀ եռակողմ գրավոր հայտարարության ընդունումից հետո երկու կողմերից էլ եղել է դիերի փոխանակում, ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ խոչընդոտել է որոնողական աշխատանքները` առանց ակնհայտ պատճառների: Այս անգամ ևս Ադրբեջանը չի նշել որևէ պատճառ:

Մինչ օրս որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1711 աճյուն և մասունք:

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *