Արցախի շրջափակման օրն է: Արցախցիները շարունակում են հերոսաբար դիմադրել` չնայած սննդամթերքի, դեղորայքի սուր պակասին և ցուրտ ձմեռային պայմաններում ոչ լիարժեք ջեռուցմանը: «Հայկական ալիք»-ը հարցազրույց է վերցրել ներկայումս արցախաբնակ հայրենադարձ Մերի Ասատրյանից` իմանալու նրա` Արցախում հայտնվելու պատմությունը, ինչո՞վ է նա հիմա զբաղվում և ինչպե՞ս է Արցախը դիմակայում շրջափակմանը:
–Մերի, ողջու՛յն: Մինչ բուն հարցազրույցին անցնելը, պատմի՛ր, խնդրում եմ, թե ինչպես է անցել ձեր օրն այսօր, ինչպիսի՞ եղանակ է Արցախում:
Արցախում վերջերս բավականին ցրտել է: Մեզ մոտ հիմա իսկական սարերի ձմեռ է: Օդի ջերմաստիճանը գիշերները հասնում է -5-ի, իսկ գազի և էլեկտրաէներգիայի անընդհատ անջատումների և ստաբիլ ջեռուցման և տաք ջրի բացակայության պայմաններում ձմեռն էլ ավելի ծանր է անցնում: Այսօր ինձ մոտ աշխատանքային օր է: Ամենից առաջ, արդեն իսկ ձևավորված ավանդույթի համաձայն, օրս սկսվում է գրասենյակում և տանը էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների գրաֆիկը ստուգելով, ինչպես նաև փորձերով հասցնելու բոլոր պլանավորած գործերս հասցնել այդ անջատումների արանքում ընկած ժամանակահատվածում: Թվում է, թե բլոկադայի մեջ անցնող մեր առօրյան կտրուկ փոփոխություններ չի կրում, սակայն իմ ամեն օրն ու գրաֆիկը նման չէ նախորդին:
–Պատմի՛ր, խնդրում եմ, քո մասին: Որտե՞ղ ես սովորել, ինչո՞վ ես զբաղվել: Ինչպե՞ս է որոշում կայացրել տեղափոխվել Արցախ և ինչու՞ հենց այնտեղ:
2020 թվականի պատերազմից հետո Արցախ տեղափոխվելն իմ կյանքի ամենակարևոր, պատասխանատու և գիտակցված որոշումներից մեկն էր։ Ես մեծացել եմ Մոսկվայում, այնտեղավարտել եմ դպրոցը, որից հետո ընդունվել եմ Երևանի Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան՝ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ֆակուլտետ։Բակալավրիատն ավարտելուց հետո գնացի Եվրոպա սովորելու։ Սովորելով նույն բնագավառիառաջատար ուսումնական հաստատություններում (Եվրոպայի քոլեջ Բրյուգում և Լյովենի կաթոլիկհամալսարան Բելգիայում), այցելելով գրեթե 30 երկիր` տարբեր գիտական և ուսանողականկոնֆերանսների, 2020 թ.-ի ամռանը վերադարձա Մոսկվա՝ ծնողներիս մոտ, բայց վերջնականհայրենադարձության միտքն ինձ չէր լքում:
2020 թվականի Տավուշի հուլիսյան իրադարձությունների ժամանակ Մոսկվայում տեղի ունեցավ իմհիշելով ամենալուրջ լարումը հայ և ադրբեջանական համայնքների միջև, ինչը ևս մեկ անգամապացուցեց, որ նույնիսկ օտար հողում մեր խաղաղ գոյակցության գաղափարը շատ երերուն է ևերևակայական, քանի որ հայատյացությունը ադրբեջանական հասարակության մեջ խորըարմատավորված երևույթ է։ 2020 թվականի սեպտեմբերին սկսվեց Արցախյան պատերազմը, որըգլխիվայր շուռ տվեց իմ կյանքը. տեղի ունեցավ կյանքիս առաջնահերթությունների արմատական վերադասավորում։ Ես հասկացա, որ չեմ կարող ինձ թույլ տալ նման շքեղություն՝ ապրել միայն ինձհամար, և պետք է ողջ ուժերս, գիտելիքներս ու փորձս ուղղեմ հայրենիքի, մասնավորապեսԱրցախի վերականգնմանն ու զարգացմանը, որն այժմ առավել քան երբևէ մեր կարիքն ունի։ Երբինձ հարցնում էին. «Ինչո՞ւ ես հիմա տեղափոխվում Արցախ, դու գժվե՞լ ես, ո՞վ է այդպիսի բանանում», ես պատասխանում եմ հետևյալ կերպ. «Ե՞րբ, եթե ոչ հիմա, և ո՞վ, եթե ոչ մենք»։
Եվ ահա, երկու տարի շարունակ դեպի Արցախ հայրենադարձմանը հարմար ձևաչափ փնտրելուց հետո, կարողացա գտնել աշխատանք, տեղափոխվել այստեղ, ինչի առթիվ շատ ուրախ եմ: Չէ՞ որ վերջապես կարող եմ օգտակար լինել Հայրենիքիս համար ոչ միայն խոսքով, այլ նաև գործով:
– Ինչու՞մն է կայանում քո գործունեությունը:
Այս պահին «իԳործ» ծրագրի շրջանակներում Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի(օմբուդսմեն) Գեղամ Ստեփանյանի օգնականն եմ։ Ես կցված եմ Արտաքին կապերի ևհաղորդակցության դեպարտամենտին, հետևաբար իմ գործունեությունն ուղղված է Արցախիժողովրդի մարդու իրավունքների և Ադրբեջանի կողմից նրանց շարունակվող խախտումներիվերաբերյալ միջազգային իրազեկման բարձրացմանը, Արցախում մարդու իրավունքների վիճակիվերաբերյալ զեկույցների պատրաստմանը և դրանց ուղարկմանը համապատասխան միջազգայինկառույցներ՝ մասնակցելով Արցախի տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ սահմանամերձբնակավայրերում մեր գրասենյակի մոնիտորինգային այցերին՝ Արցախի բնակիչների մարդուիրավունքների ներկա վիճակը փաստագրելու և գնահատելու նպատակով։ Ընդհանուր առմամբ, իմաշխատանքը բավականին հագեցած է, հատկապես շրջափակման պայմաններում, քանի որԱդրբեջանի այս հանցավոր արարքն արդեն իսկ խախտում է մարդու մի շարք հիմնարարիրավունքներ՝ կյանքի իրավունքը, ազատ տեղաշարժի, անձնական կյանքի և ընտանիքի հետվերամիավորման, կրթության, արժանապատիվ առողջապահության և բժշկական օգնություն, նորմալ սննդակարգի և ի վերջո՝ մարդու ֆիզիկական և հոգեբանական ամբողջականությանիրավունքը։
– Խոսենք արժեքների մասին: Ի՞նչ փոխվել քո մեջ տեղափոխվելուց հետո. կյանքի, խնդիրների, նյութական իրերի և հարազատների նկատմամբ վերաբերմունքը:
Հավանաբար, ինչ-որ առումով պարադոքսալ է հնչում, բայց Արցախում կյանքը, հատկապեսշրջափակման մեջ, ինձ ազատության զգացում է տալիս։ Եվ դա այն պատճառով, որ ապրելովԱրցախում՝ սովորում ես պատրաստ լինել կյանքի ցանկացած պայմանների, հարմարվում եսկյանքին առանց դրա նյութական բաղադրիչների։ Օրինակ՝ բջջային կապի, ինտերնետի, էլեկտրականության, ջրի, լույսի, գազի մատակարարման պարբերական ընդհատումները Արցախիայսօրվա իրականությունն է, որն այժմ դարձել է մեզ համար սովորական։ Եվ նման պայմաններումշատ կարևոր է պատրաստ լինել կյանքի անընդհատ փոփոխվող պայմաններին, թեթև մոտենալամեն ինչին, լիարժեք լրջությամբ մոտենալ արցախյան կյանքին, ըմբռնումով ևպատասխանատվությամբ գիտակցել, որ սա աշխարհաքաղաքական առումով սա ամենաբարդ ուանհանգիստ տարածաշրջաններից մեկն է այսօրվա դրությամբ։ Այսինքն՝ կարևոր է ունենալիրատեսական եւ սթափ ակնկալիքներ արցախյան կյանքից։ Նման պայմաններումաստիճանաբար ազատություն ես ձեռք բերում ցանկացած պայմանականությունից ու արտաքինգործոններից, սովորում ես այլընտրանքային լուծումներ գտնել և ներկա պայմաններումհնարավորինս կազմակերպել քո բնականոն կյանքը։ Արցախը սովորեցնում է ապրել իրականկյանքով, գնահատել պահը և հիշել, թե ինչն է իսկապես կարևոր այս կյանքում։ Ինչ-որ առումովայստեղ դուք վերադառնում եք մարդկային ամենահիմնարար արժեքների ակունքներին:
– Հավանաբար լսած կլինես, որ հայ հասարակության մեջ տարածված են բազմաթիվ միֆեր արցախցիների մասին, որոնք շատ միօրինակ են, և բոլորը դրանք կրկնում են, կարծես թե, պատճենելով մեկը մյուսին: Դու` որպես աղջիկ, որն Արցախից չէ, արդեն շատ ամիսներ ես ապրում տեղացիների հետ: Եթե ռոմանտիզմը մի կողմ դնենք, պատմի՛ր, թե ինչ տպավորություններ ունես նրանցից: Կարծրատիպերն արդարացվա՞ծ են:
Իրականում ես շատ եմ զարմանում, երբ իմանում եմ նման կարծրատիպերի գոյության մասին ուչեմ հասկանում, թե որտեղից են դրանք և ինչի վրա են հիմնված։ Նախ՝ ես մեծացել եմ Մոսկվայում՝մեծ թվով բաքվի, շահումյանցի և արցախահայերի մեջ, և ինձ համար հայկական այս ինքնությունըծանոթ է և հասկանալի։ Երկրորդ, հենց որ հասնում ես Արցախ և շփվում տեղացիների հետ, հասկանում ես որ այստեղ հակառակ իրականությունն է այն բանի, որ կարող ես լսել Երևանում` սկսած անվտանգության խնդիրներից մինչև արցախահայության մասին նախապաշարմունքներ։ Բարեբախտաբար, Արցախում ես հանդիպել եմ միայն լավ ու բարյացակամ մարդկանց, որոնքանկեղծորեն ոգևորվում են, երբ իմանում են, որ ես իմ կամքով եմ տեղափոխվել Արցախ։Հատկապես շրջափակման պայմաններում բոլորն իմ շուրջ փորձում են օգնել ու ցուցաբերելառավելագույնս հոգատարության առավելագույն` թե՛ հարևաններս, թե՛ գործընկերներս, թե՛ընկերներս և ծանոթներս։ Ես այստեղ ինձ զգում եմ ինչպես տանը, և դա առաջին հերթին գալիս էտեղացիների վերաբերմունքից իմ հանդեպ։ Իսկապես կարող եմ ասել, որ շրջապատված եմտեղացիների սիրով, ուշադրությամբ ու հոգատարությամբ, որոնց շնորհիվ էլ ավելի եմսիրահարվում Արցախին։
Զարմանալիորեն, չնայած վերապրած պատերազմներին ու դժվարություններին, մարդիկ այստեղշատ դրական են, հումորով, ընկերասեր, հոգատար։ Շրջափակումը ևս մեկ անգամ հստակ ցույցտվեց, որ մարդկությունն ու մարդասիրությունը արցախցիների երկրորդ կոչումն է։
–Ինչպե՞ս իմացաք շրջափակման մասին: Ի՞նչ եք ձեռնարկել առաջին հերթին:
Շրջափակման սկսվելու պահին՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին, առավոտյան 10:30, գտնվել եմաշխատանքի վայրում՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի (Օմբուդսմենի) գրասենյակում։ Քանի որ սա Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակճանապարհի փակման առաջին դեպքը չէր (2022թ. դեկտեմբերի 3-ին ադրբեջանցիները 3 ժամովփակել էին Բերձորի (Լաչին) միջանցքը), կարծում էի, որ այս անգամ էլ նման մի բան կլինի, ուստիառանձնահատուկ անհանգստություն կամ խուճապ չեմ զգացել: Որպես իրավապաշտպանմարմին, առաջին բանը, որ մենք արեցինք, այս հարցի վերաբերյալ մեր պաշտոնականհայտարարության վրա աշխատեցինք և այն տարածեցինք մեր բոլոր պաշտոնականհարթակներում: Սակայն օրվա վերջում, երբ հայտարարվեց, որ ադրբեջանցի«էկոակտիվիստները» վրաններ են տեղադրում այնտեղ գիշերելու համար, հասկացանք, որ այսանգամ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, և այս պատմությունը մեկ օրով չի ավարտվի: Անորոշությանզգացում կար, չէի հասկանում իմ հետագա անելիքները, քանի որ վերջին 30 տարիների ընթացքումնման բան երբեք չէր եղել։ Արցախյան առաջին պատերազմի ավարտից ի վեր ԱրցախըՀայաստանին կապող ճանապարհը ոչ մի օր չի փակվել։ Մեկ շաբաթ անց, ճիշտն ասած, դադարեցի հաշվել շրջափակման օրերը և րոպե առ րոպե սպասել ճանապարհի բացմանը. սկսեցիիրավիճակն ընդունել, ինչ-որ իմաստով հաշտվողականություն և նոր կյանքինհարմարվողականություն սկսվեց։
–Ինչպիսի՞ տրամադրվածություն ունեն արցախցիները. հուսահատություն, հաշտվողականություն, պայքարի պատրաստակամություն:
Եթե կարճ ասեմ, շրջափակումը և դրանից բխող հումանիտար աղետը տագնապալի են, բայցերբեք խուճապ չեն առաջացնում արցախցիների շրջանում։ Նրանք, իհարկե, անհանգստացած են, բայց ոչ կոտրված։ 120.000 մարդ չի պատկերացնում իր ապագան, չի կարողանումերկարաժամկետ ծրագրեր կազմել, չգիտի, թե ինչ սպասել իր վաղվա օրվանից։ Բայց, այնուամենայնիվ, մարդիկ խուճապի չեն մատնվում, պահպանում են հանգստությունը, արժանապատվությունը և ևս մեկ անգամ ցույց են տալիս իրենց բնորոշ տոկունությունը։ Եսհիացած եմ արցախահայերով, անկեղծ ասած։ Իհարկե, այս մարդիկ ստիպված էին հարմարվելնման պայմաններին ոչ լավ կյանքից, քանի որ նրանք արդեն մեկ անգամ չէ, որ անցել են դրամիջով՝ շրջափակում, արտաքին աշխարհի հետ շփման բացակայություն, սննդի, դեղորայքի ևառաջին անհրաժեշտության պարագաների բացակայություն։ Շատերը հիշում են 90-ականները, ապրում են նմանատիպ հույզեր ու ապրումներ։ Այնուամենայնիվ, մարդիկ օգնում են միմյանց, կիսվում են այն ամենով, ինչ ունեն տանը, մտածում են մերձավորի մասին, մի խոսքով` չենկորցնում իրենց մարդկային դեմքը։ Այս մարդկանց ջերմությունն ու հոգատարությունն իսկապեսսահմաններ չունի։
–Ինչպիսի՞ն է իրավիճակը հիմա: Ինչի՞ կարիքն է զգացվում ամենաշատը:
Շատ լարված ու անկանխատեսելի։ Դեկտեմբերի 12-ից թարմ սննդամթերքի մատակարարում չիեղել, քանի որ սննդամթերքի մեծ մասը ներկրվում է Հայաստանից, հատկապես միրգն ուբանջարեղենը, իսկ Արցախում արտադրվածը բավարար չէ ներքին սպառման շուկանբավարարելու համար։ Բացարձակապես ամեն ինչի սուր պակաս կա՝ կենցաղային իրերից մինչևսնունդ։ Խանութները բառացիորեն դատարկ են։ Եթե այսպես շարունակվի, մենք կբախվենքհումանիտար լուրջ աղետի՝ սովի և իմունիտետի կոլլեկտիվ անկման անհրաժեշտ սննդիբացակայության պայմաններում: Հարկ է նշել, որ Արցախում տեղի ունեցող իրադարձություններըարցախահայության դեմ ուղղված Ադրբեջանի ցեղասպան և էթնիկ զտումների երկարաժամկետ, համակարգված և սիստեմատիկ քաղաքականության մի մասն են, որոնք ադրբեջանականհասարակության կողմից լայն աջակցություն են վայելում:
–Դեպքերի զարգացման ո՞ր տարբերակը կլինի բացարձակապես անընդունելի Արցախի ժողովրդի համար և ինչու՞:
Ադրբեջանի կազմում լինելը: Սա ոչ այլ ինչ է, քան կարմիր գիծ արցախցիների համար, որըքննարկման ենթակա չէ և տեղ չի գտնում հրապարակային դիսկուրսում։ «Ավելի լավ էարժանապատվորեն մեռնել մարտի դաշտում, քան կրկին լինել Ադրբեջանի կազմում»,- ահաայսպիսի մոտեցում է հաճախ լսվում տեղի բնակիչներից։ Եվ նրանց կարելի է հասկանալ. Արցախիժողովուրդը, ինչպես ոչ ոք, գիտի իր անկախության, անվտանգության ու ազատության գինը։ Նրանքվճարեցին և շարունակում են վճարել ամենաբարձր գինը, որը կարող է լինել միայն, հայրենի հողումապրելու իրավունքի համար՝ հայ ժողովրդի հազարավոր զավակների կյանքերը։ Եվ չէ՞ որ նրանքինչ-որ մեկի եղբայրներն են, ամուսինները, հայրերը, պապերը. սա հարազատ արյուն է: Այստեղընտանիքում բացարձակապես բոլորն ունեն մեկը, ով ծառայել կամ շարունակում է ծառայելբանակում, կռվել կամ զոհվել է պատերազմում։ Վերջին երեք պատերազմները՝ առաջինարցախյան, ապրիլյան և երկրորդ Արցախյանը թակել են յուրաքանչյուր արցախյան ընտանիքիդուռը։ Ուստի տեղացիների համար անընդունելի է նման որոշումը, որն ամբողջությամբ արժեզրկումէ նրանց ազատության համար պայքարի երկար ու արյունոտ ուղին, այն արժեքներն ուգաղափարները, որոնց համար նրանք պայքարել են ավելի քան մեկ տասնյակ։
–Վերադառնալով ձեր հայրենիք, վերապրելով տեղափոխությու , ամբողջականշրջափակումը, դու, հավանաբար, որոշակի պատկեր ունես քո գլխում կատարվողիվերաբերյալ: Ի՞նչ եզրակացություններ ես արել ինքդ քեզ համար և ի՞նչ ելք ես տեսնումանձամբ դու այս իրավիճակից։
Նախ՝ ես հասկանում եմ, որ ոչ մի դեպքու չի կարելի հանձնվել։ Պայքարը շարունակվում է: Պատերազմը չի ավարտվել, այն նոր փուլ է մտել: Թշնամին նույնն է, նույն մտադրություններով, ոչինչ չի փոխվել անցած հարյուրամյակի ընթացքում, ընդհակառակը` պատմությունը կրկնվում է։Շրջափակումը միայն ամրապնդում է Արցախում մնալու իմ վճռականությունը և հաստատում է իմորոշման ճշմարտացիությունը` տեղափոխվելու և Հայրենիքին ծառայելու այն ձևաչափով, որովկարող եմ դա անել։ Իրականում, կցանկանայի, որ ավելի շատ հայեր տեղափոխվեին Արցախ ևֆիզիկապես մնային այստեղ, աշխատեին ի բարօրության Հայրենիքի, յուրաքանչյուրն իր ոլորտումիր գործունեությունը տեղափոխեր Արցախ՝ դրանով իսկ ամրացնելով մեր պետականությանսահմանները։
Սա, ըստ էության, շատ ուժեղ ուղերձ է արցախցիներին, որ մենք նրանց կողքին ենք և պատրաստենք ձեռք ձեռքի տված միասին անցնել բոլոր դժվարությունների միջով։ Եվ ես իմ սեփականփորձից կարող եմ ասել, որ նման քայլն այստեղ շատ է գնահատվում, հատկապես այս դժվարինժամանակներում։
Ցավոք սրտի, նկատում եմ, որ շատերը թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում հոգնել են պայքարելուց։Մարդկանց մեջ առաջացել է անտարբերություն և հաշտվողականություն իրավիճակի հետ։ Բայցերբ ուզում ես հանձնվել, պետք է հիշել, որ 120.000 արցախահայությունը չի հոգնել ապրելուց. նրանքշարունակում են գոյության և հայրենի հողում ապրելու իրավունքի իրենց պայքարը՝ ամեն օրընդդիմանալով Ադրբեջանի ցեղասպան նպատակներին: Եվ, հետևաբար, մենք իրավունք չունենքերես թեքել Արցախից և Արցախի գոյամարտից։ Օրինակ՝ մեզնից յուրաքանչյուրը, նվազագույնը, պատասխանատու է աշխարհին տեղեկացնելու Հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններիմասին։ Կարծում եմ, որ բոլոր այն հայերը, ովքեր անտարբեր չեն իրենց ժողովրդի և հայրենիքիճակատագրի նկատմամբ, պետք է շարունակեն անել ամեն ինչ՝ մեր ընդհանուր գործին նպաստելուհամար, նույնիսկ եթե երբեմն զինանոցում գոյություն ունեցող միակ «զենքը» տեղեկատվականօրակարգի ձևավորումն է ծանոթ մարդկանց շրջանակում: Դրանից պետք է օգտվել: Մենքիրավունք չունենք հանձնվելու, քանի որ վտանգված է մեր անկախ Հայրենիքի գոյություննամբողջությամբ։ Արցախը մեր պետականության վահանն ու սուրն է, և մեր հավաքականբնաջնջումը տենչացող թշնամու առաջ զենքերը վայր դնելով՝ խաղաղություն ակնկալել պետք չէ։
Ինչպես ժամանակին ասել է Ավոն. «միայն մեր հաղթանակով կլինի խաղաղությունը» (Խաղաղություն պիտի ըլլա միայն մեր հաղթանակով): Որքան էլ տարօրինակ է, այս բանաձևըարդիական է մնում նաև այսօր։
Հարցազրույցը վարեց Էլեոնորա Սարգսյանը