Նորություններ

Արցախում ցույցեր են

14 / 07 / 2023

Արցախում այսօր՝ հուլիսի 14-ին, մեկնարկել է Արցախի ապաշրջափակման համաժողովրդական շարժումը. Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հազարավոր արցախցիներ են հավաքվել: Շարժման մեկնարկի մասին նախօրեին հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Հրապարակում հնչում են տարբեր կոչեր՝ ուղղված միջազգային հանրությանը, ռուս խաղաղապահներին, համայն հայությանը, ՀՀ քաղաքացիներին, սակայն ոչ այդ հայտարարությունների հասցեատերերին՝ ՀՀ դե ֆակտո իշխանություններին՝ Արցախի այսօրվա կրիտիկական վիճակի գլխավոր մեղավոր և պատասխանատու Ն․ Փաշինյանի գլխավորությամբ։ Մինչ Արցախի իշխանությունները անխտիր բոլորից պահանջում են գործել Արցախի ինքնորոշումը ապահովելու համար, դե ֆակտո վարչապետը վաղը Բրյուսելում հանդիպելու է Ադրբեջանի նախագահին՝ մեկ քայլով ևս մոտեցնելու Արցախի հանձնման գործընթացը։

Արցախի խնդրի լուծումը ո՛չ Բրյուսելում է, ոչ՛ Վաշինգտոնում, ո՛չ Մոսկվայում․ այն Երևանում է, և այնքան ժամանակ, որքան դե ֆակտո իշխանությունները ճանաչում են Արցախը Ադրբեջանի կազմում, բանակցային սեղանին միայն հանցագործ ու ահաբեկիչ պետության կողմից արցախահայության «իրավունքների ու անվտանգության երաշխիքների ապահովման» հեքիաթն է, կոչերը լինելու են դատարկ ու անիմաստ։

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *