Նորություններ

«Արցախում իրավիճակն օրհասական է»

12 / 07 / 2023

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նշում է. «Արցախում իրավիճակն օրհասական է։

Մեկ ամիս շարունակ Արցախն ամբողջությամբ կտրված է հումանիտար հասանելիությունից՝ բառի բուն իմաստով պաշարված Ադրբեջանի կողմից։ Հունիսի 15-ից սննդի, կենսական նշանակության ապրանքների ներկրումների դիտավորյալ ամբողջական արգելափակումը սպառնում է 120 000 մարդու կյանքին։ Ադրբեջանը երեկվանից արգելափակել է նաև Կարմիր խաչ միջազգային կոմիտեի կողմից դեպի Արցախ դեղորայքի ներկրումները և բուժառուների փոխադրումները։

Խաղաղապահներն իրենց պահպանման համար ուղղաթիռներով ներկրումներ են անում, այնինչ Արցախի ամբողջ բնակչությունը մատնվում է սովի, իսկ միջազգային դերակատաները հայտարարություններից բացի այլ քայլեր չեն ձեռնարկում։ Միջազգային հանրությունը սպասում է հազարներով մարդիկ մեռնեն, որպեսզի հետո երկերեսանիորեն ափսոսանքներ արտահայտի։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեից պահանջում եմ վառել մարդկանց ցեղասպանվելու վտանգի ահազանգի կարմիր կոճակը։ Դուք դա կարող եք անել։

Իմ ժողովուրդը մատնված է հանցավոր անտարբերության բոլորի կողմից։

Կրկնում եմ՝ Արցախում իրավիճակն օրհասական է»։

Կարևոր է նշել, որ միջազգային հանրությունից զատ և ամենից առաջ Արցախի և արցախահայության համար պատասխանտվություն են կրում ՀՀ դե-ֆակտո իշխանությունները:

ՀՀ-ը և ոչ միջազգային հանրությունն է տարիներ շարունակ եղել Արցախի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխավորը: Նույն խոստումը տվել է նաև թուրքամետ խունտան 2021 թ.-ի արտահերթ ընտրություններից առաջ` երաշխավորել Արցախի անվտանգությունն ու տեր կանգնել Արցախի ինքնորոշման իրավունքին:

Այսօր, երբ ՀՀ դե-ֆակտո վարչապետը ճանաչում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», այն է` 86,600 քկմ-ը, անհնար է այլոց ներկայացնել պահանջ տեր կանգնելու Արցախին և արցախահայությանը:

Կասկածից վեր է այն հանգամանքը, որ Արցախն օրհասական իրավիճակում է և նույն ճակատագիրն է սպասվում նաև ՀՀ-ին, սակայն կասկածից վեր է նաև այն հանգամանքը, որ խնդիրը կստանա լուծում միայն թուրքամետ դե-ֆակտո խունտայի հեռացմամբ և ազգային իշխանության կազմավորմամբ:

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *