Նորություններ

Ի՞նչ զիջումների են գնացել դե-ֆակտո իշխանությունները

09 / 09 / 2022

Սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ 5 հայ գերիների հայրենադարձման մասին:

Այս անգամ գերիների խումբը հետ եկավ Լաչինի հանձնումից օրեր անց:

Սակայն, փաստացի, դեռևս գերության մեջ են շարունակում մնալ 33 հաստատված և 80 չհաստատված գերիները:

Այսպես, մենք ունեցանք գերիների հերթական խմբի վերադարձ քաղաքական հարթակում կրկին որոշակի զիջումներ կատարելու դիմաց: Այսինքն` քաղաքական առևտուրը փաստացի շարունակվում է: Մինչդեռ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները պետք է հետամուտ լինեին այս կետի կատարմանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլյացիոն հայտարարության համաձայն` կողմերը (Հայաստանի Հանրապետություն եւ Ադրբեջանի Հանրապետություն) պարտավորվում են կատարել ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց, ինչպես նաեւ զոհվածների մարմինների փոխանակում[1]:

Մինչ օրս Ադրբեջանը զանազան նախապայմաններ է դրել Հայաստանի առջև, որոնց ի կատար ածվելուց հետո միայն ուղարկել գերիների որոշ խմբաքանակ: Այսպես գերիները 2020 թ.-ից ի վեր փոխանակվել են մե՛կ ադրբեջանցի դիվերսանտների, մե՛կ ականապատ դաշտերի քարտեզների դիմաց: Սակայն մինչ օրս նրանց մի մասը դեռ շարունակում է գտնվել Ադրբեջանում:

Հիշեցնենք նաև, որ «Հայկական ալիք»-ի «Հայկական ուսումնասիրություններ» շարքում վերջերս է հրապարակվել «44-օրյա պատերազմից 444-օրյա գերություն. հայ ռազմագերիները Ադրբեջանում» զեկույցը[2], որում անդրադարձ է կատարվել հայ գերիների հարցին համակողմանիորեն` շոշափելով խնդրի իրավական և քաղաքական կողմերը:

 

[1] Заявление Президента Азербайджанской Республики, Премьер-министра Республики Армения и Президента Российской Федерации, http://kremlin.ru/acts/news/64384 (հղվել է 09.09.2022 թ.).

[2] 44-օրյա պատերազմից 444-օրյա գերություն. հայ ռազմագերիները Ադրբեջանում | Նոր ուսումնասիրություն, https://hayaliq.com/powsresearch/ (հղվել է 09.09.2022 թ.):

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *