Հունիսի 8-ին ՀՀ ԱԺ դե-ֆակտո փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպաններ Պատրիկ Սվենսոնին, Կիրստի Նարինենին, Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և Ռինա Կալյուրանդին[1]։
ԱԺ դե-ֆակտո փոխնախագահը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու հատուկ ներկայացուցիչների չորրորդ հանդիպման արդյունքները։
Հետաքրքրական է, որ բոլոր այս երկրների համար ընդհանուր է հակառուսականությունը։ Եվ հետաքրքիր կերպով հենց նրանց հետ է դե-ֆակտո իշխանությունների ներկայացուցիչը քննարկում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, այն է` հակահայկական օրակարգը։ Ստացվում է, որ հակառուսական ալիքի վրա հայտնված երկրները ՀՀ դե-ֆակտո իշխանությունների հետ քննարկում են մի երկրի հետ մերձեցման օրակարգ, որից բխող սպառնալիքներից ՀՀ անվտանգության արտաքին երաշխավորը տասնամյակներ շարունակ եղել է հենց ՌԴ-ն։
[1] Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի դեսպաններին, 08.07.2022 թ․,http://parliament.am/news.php?cat_id=2&NewsID=17073&year=2022&month=07&day=08&lang=arm (հղվել է 08.07.2022 թ.)։