Հայկական նախագիծ / Armenian Project գիտակրթական ՀԿ-ը մեկնարկում է ընդունելություն Հայկական համալսարան կրթական ծրագրի 2023-2024 թթ․ ուսումնական տարվա աշնանային հոսքում։ Կրթությունը «Հայկական համալսարանում» ԱՆՎՃԱՐ է։
Դասընթացը նախատեսված է
- ֆորմալ բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողների,
- հայաստանյան հիմնախնդիրներով հետաքրքրված երիտասարդների,
- առանձին դեպքերում նաև՝ միջին և ավագ սերնդի ներկայացուցիչների համար։
Հայկական համալսարանի շրջանավարտն ունենալու է
- հասարակագիտական և հումանիտար առաջանցիկ գիտելիքներ,
- Հայաստանն ու տարածաշրջանը հասկանալու տեսա-կիրառական հմտություններ,
- քաղաքականությունն ինքնուրույն հասկանալու կարողություն,
- համապատասխան ոլորտների լավագույն մասնագետների հետ համատեղ աշխատելու առիթ և հնարավորություն,
- «Հայկական համալսարանի» երաշխավորությունն իր ուսումնաաշխատանքային հետագա գործունեության ժամանակ,
- գաղափարակից ընկերների ու գործընկերների ակտիվ շրջանակ,
- ձեռքբերված գիտելիքների և հմտությունների շնորհիվ հասարակական նշանակության նախագծերի հղացման և իրականացման հնարավորություն,
- ապագայում «Հայկական նախագծի», այդ թվում՝ «Հայկական համալսարանի շրջանավարտների միության» շրջանակներում զանազան ծրագրերի ներգրավվելու հնարավորություն,
- ավարտական վկայական։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել ընդունելության երկու փուլերը։ Առաջին փուլին մասնակցելու համար հարկավոր է մինչև ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ը ՆԵՐԱՌՅԱԼ ամբողջությամբ լրացնել այս հայտաձևը։
Ավելի մանրամասն կարող եք կարդալ Հայկական համալսարանի պաշտոնական կայքէջում: