Նորություններ

Դե ֆակտո արտգործնախարարի ելույթը ԵԱՀԿ նիստում

21 / 07 / 2023

ՀՀ դե ֆակտո արտգործնախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել երեկ տեղի ունեցած ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստում։

«Ինչպես վերջերս հայտարարեց ՀՀ վարչապետը, մենք պատրաստ ենք ճանաչել Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը»,- ասել է դե ֆակտո նախարարը՝ հավելելով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը ոչ մի դեպքում չպետք է և չի կարող սխալ մեկնաբանվել և օգտագործվել որպես Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների արտոնություն։

Միևնույն ժամանակ հակասելով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու իրենց պատրաստակամությանը՝ դե ֆակտո նախարարը նույն երեկվա ելույթում նշել է Արցախում իրավիճակի ժամ առ ժամ վատթարացման մասին՝

  • էլեկտաէներգիայի սպառումը նվազել է 48%-ով, գրեթե մշտապես խափանվում է գազի մատակարարումը, դադարեցվել են բոլոր գյուղատնտեսական աշխատանքները և տնտեսության մյուս ճյուղերի գործունեությունը, պայմանավորված վառելիքի սուր պակասով՝ Ստեփանակերտում գործում է միայն 2 ավտոբուս՝ սպասարկելով մոտ 60 000 բնակչությանը։
  • Սննդամթերքը գնալով պակասում է, փակվում են խանութներ։ Նախքան շրջափակումը սպառվող սննդամթերքի մոտ 90 տոկոսը ներմուծվում էր Հայաստանից: Այժմ ամեն օր Արցախի ժողովուրդը չի ստանում 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանք:
  • Առաջին անհրաժեշտության սննդամթերքի և վիտամինների պակասով պայմանավորված՝ մոտ 2 000 հղի կին, 30 000 երեխա, 20 000 տարեց և հաշմանդամություն ունեցող 9 000 անձ թերսնման պայմաններում գոյատևման պայքար է մղում: Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, որոնցից 4678-ը՝ շաքարային դիաբետով և 8450-ն՝ արյան շրջանառության հիվանդություններով, գրեթե զրկված են անհրաժեշտ դեղորայք ստանալուց: Դեղատների ցուցափեղկերը լիովին դատարկ են։
  • Շրջափակման հետևանքով սոցիալական և կրթական իրավունքները նույնպես խախտված են՝ կապված կրթական հաստատությունների և սոցիալական ծառայությունների գործունեության խաթարման հետ:

Միրզոյանը նաև նշել է, որ լռությունը, անտարբերությունն ու անգործությունն այլևս տարբերակ չեն։

Ակներև է, որ ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունը բավականին լավ է գիտակցում, թե ինչ վիճակում է Արցախը։ Այս խոսքերն ասվում են այն դեպքում, երբ  հենց ՀՀ դե ֆակտո իշխանության կողմից որևէ քայլ չի կատարվում Արցախը փրկելու համար, փոխարենն անընդհատ լսում ենք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու նրանց պատրաստակամության մասին։ Մայր Հայաստանն օկուպացրած թուրքամետ իշխանությունը լիովին մենակ է թողել վիրավոր Արցախին։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *