Բացատրագիր

Վերջիվերջո, ի՞նչ է իրենից ներկայացնում Ալմա Աթայի հռչակագիրը

20 / 03 / 2023

Ի՞նչ է Ալմա Աթայի հռչակագիրը և ինչո՞ւ է այն կարևոր Հայաստանի համար

Ալմա-Աթայի հռչակագիրը մեկն է այն փաստաթղթերից, որն ամրագրեց ինչպես ԽՍՀՄ փլուզումը,այնպես էլ ԱՊՀ-ի ստեղծումը։ Ըստ էության այն ​​բազային փաստաթուղթ է, որն ամրագրում է միջազգային համագործակցության հիմնարար սկզբունքները (ինքնիշխանության ճանաչում և հարգանք, ուժի կիրառումից հրաժարում և այլն): Բացի այդ, այն պարունակում է ելակետեր հետագա ինտեգրման համար, ինչպիսիք են` պետությունների փոխգործակցություն համապատասխան ինստիտուտների շրջանակներում, միասնական հրամանատարության պահպանում, միասնական տնտեսական գոտու զարգացում և այլն։

Ինչո՞ւ այս փաստաթղթի հիման վրա Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցելը ձեռնտու չէ Հայաստանին

Հռչակագրում ասվում է, որ «կողմերը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը»: Սա ենթադրում է, որ նոր պետությունների միջև սահմանները կորոշվեն խորհրդային հանրապետությունների սահմանների հիման վրա, որոնց շրջանակներում նրանք ինքնորոշվել են։ Այսօր հաստատելով այս թեզը՝ Երևանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանական ԽՍՀ-ի սահմաններում, որը ներառում էր Լեռնային Ղարաբաղը։ Այսինքն՝ Հայաստանի դե ֆակտո իշխանությունները համաձայն են, որ Արցախի կարգավիճակի հարցը Ադրբեջանի ներքին գործն է, իսկ կարգավիճակը որոշելու է Բաքուն։

Իսկ ի՞նչ եղավ Արցախի հանրաքվեն այդ դեպքում

Իսկապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեն անցկացվել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, իսկ Հռչակագիրը ստորագրվել է 1991 թվականի դեկտեմբերի21-ին, այսինքն՝ փաստաթղթի ստորագրման պահին նշված «առկա սահմանները» եղել են արդեն տարբեր: Այս թեզը Ստեփանակերտի փաստարկն է։ Բայց ո՛չ Երևանի, ո՛չ Բաքվի, ո՛չ Բրյուսելի, ո՛չ Մոսկվայի կամ մյուս բոլոր կողմերի, որոնք ներգրավված են բանակցային գործընթացում։ Խնդիրն այն է, որ Հայաստանն ինքը չի ճանաչել Արցախի հանրաքվեի արդյունքները, որի հիման վրա Երևանը կարող է պնդել, որ «այն ժամանակ Ադրբեջանի սահմաններն այլ էին»։ Այս մոտեցումն է, որին հավատարիմ են բանակցային գործընթացի բոլոր կողմերն ու մասնակիցները։

Ինչո՞ւ էր Ռուսաստանը դեմ դրան

Ադրբեջանը հետևողականորեն առաջ է քաշել այս մոտեցումը՝ որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմք։ Մոսկվայի բոլոր հանդիպումներում ռուսական կողմը չի պաշտպանել այս դիրքորոշումը և առաջարկել է Արցախի կարգավիճակի քննարկումը թողնել սերունդներին։ Դա պայմանավորված է նրանով, որ Արցախի ապագան, ըստ Ալմա-Աթայի հռչակագրի, ճանաչվել է որպես Ադրբեջանի ներքին գործ։ Մոսկվայի համար այս առումով հարց է առաջանում խաղաղապահ կոնտինգենտի ապագայի վերաբերյալ։ Ադրբեջանը շահագրգռված չէ ռուս զինվորականներին պահելու հարցում: Մոսկվան, ճանաչելով Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի ներքին գործ, կորցնում է տարածաշրջանում իր ներկայությունը պահպանելու հնարավորությունները։

Հ.Գ. Ի՞նչ է կարևոր իմանալ այս կոնտեքստում

Ալմա-Աթայի հռչակագիրը երկարամյա բանակցային գործընթացի ընթացքում երբեք ընկած չի եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքում։ Ընդհակառակը, բանակցությունների արդյունքում Ադրբեջանը հայտարարել է, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախը։ Սակայն ամեն ինչ փոխվեց 2018 թվականից, երբ դե ֆակտո իշխանությունները որոշեցին գործընթացը սկսել «զրոյական կետից» և 2020 թվականի կապիտուլյացիայից հետո, որից հետո Ադրբեջանը շարունակում է ամրապնդել իր դիվանագիտական ​​հաջողությունը։

Պ.գ.թ., արևելագետ Սերգեյ Մելքոնյան

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *