Նորություններ

Ի՞նչ է ասել Ալիևը Դավոսում Արցախի մասին

20 / 01 / 2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս մասնակցում էր Դավոսի  համաշխարհային տնտեսական համաժողովին: Համաժողովի շրջանակներում Ալիևը ունեցել է մի շարք հանդիպումներ տարբեր միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ այդ թվում Մոնտենեգրոյի վարչապետ Դրիտան Աբազովիչի, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի, Նիդերլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռյուտեի, Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ, որոնց հետք քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների «կարգավորման» գործընթացը, ինչպես նաև ադրբեջանական նարրատիվից ներկայացրել Բերձորի միջանցքի շուրջ տիրող իրավիճակը:

 Ադրբեջանի Հանրապետության նախագահը Դավոսում հանդիպել է «Signify» (նախկին Philips Lighting) ընկերության գործադիր տնօրեն Էրիկ Ռոնդոլաթի հետ։ Էրիկ Ռոնդոլաթը Ալիևին տեղեկացրել է Ադրբեջանում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված հայկական տարածքներից Շուշիում և Ակնայում, իրականացվող նախագծերի առաջընթացի և հեռանկարների մասին։ Էրիկ Ռոնդոլաթը Ալիևին տեղեկացրել է նաև Շուշիի հեռուստաաշտարակի լուսավորության մասին։

Ալիևը հանդիպել է նաև «CISCO» կազմակերպության փոխնագահի հետ: Ի. Ալիևը նշել է Արցախի` Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Քաշաթաղի շրջանի Կովսականի հատվածում «Խելացի քաղաք» և «Խելացի գյուղ» նախագծերի հաջող իրականացման մասին, ասել է, որ այդ աշխատանքները նախատեսվում են իրականացնել նաև Ադրբեջանի կողմից օկուպացված այլ հայկական տարածքներում։

Ադրբեջանական կողմը վերջերս սկսել է ակտիվորեն տարածել այն թեզը, որ հայկական կողմն իբրև թե ավելի քան երկու տարի օգտագործում է Բերձորի ճանապարհը ականների, զինամթերքի և զինվորական անձնակազմի տեղափոխման համար։ Այս մասին Ադրբեջանի նախագահը խոսել է նաև Լիտվայի նախագահի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես տեսնում ենք, թշնամին ամեն կերպ փորձում է, Արցախում այս կամ այն աշխատանքներ իրականացնելով, հող նախապատրաստել Արցախի լիարժեք թրքացմանը: Իսկ ադրբեջանական իբրև թե «բնապահպանական» ակցիայի թեզի կողքին հայտնվում է «ականների տեղափոխման» մտացածին թեզը, որը ևս հանդիսանում է շտրիխ, որով փորձ է կատարվում լեգիտիմացնելու Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի փակումը:

Սրա միանգամայն հակապատկերն են ՀՀ դե-ֆակտո իշխանությունների գործողությունները: Վերջիններս, ունենալով իրենց ձեռքում ամեն գործիք և իրապես լեգիտիմ իրավունք Արցախի շրջափակումը դադարեցնելու, չեն ձեռնարկում ոչ մի քայլ այդ ուղղությամբ` բացառությամբ լալահառաչ կոչերի: Ի՞նչ էական գործողություններ են անում դե-ֆակտո իշխանությունները Արցախի հայաթափումը կանխելու համար… Իրապես, ոչ մի:

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *