Արդեն 50 օր է` Արցախը շրջափակված է: 50-րդ օրվա դրությամբ իրավիճակը հետևյալն է`
- Վերականգնվել է օրեր շարունակ ադրբեջանական կողմի միջամտությամբ խափանված Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը:
- Ադրբեջանական հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերով ահաբեկում են Արցախի խաղաղ բնակչությանը:
- Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 6 ծանր հիվանդ տեղափոխվել է Հայաստան:
- 8 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
- 12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
- ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 530 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
- Այսօր Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր 19 մարդ Լաչինի միջանցքով Արցախից մեկնել է Հայաստան ընտանիքներին վերամիավորվելու համար (եկե՛ք նկատենք, որ ոչ հակառակ ուղղությամբ` հաշվի առնելով, որ խոսքը չի գնում շտապ բուժօգնության կարիք ունեցող հիվանդների մասին: Սա հիմք է տալիս մտածելու, որ այս ճանապարհով Արցախն աստիճանաբար հայաթափվում է):
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 55 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ - Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 4,700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
- Այսօր Արցախի շրջափակման հարցը քննարկվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում: